Последние новости

Հայաստանը կոչով դիմում է Ռուսաստանին. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար

Քանի որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու։ Մենք ակնկալում ենք, որ ՌԴ–ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք Հայաստանի ամբողջականությունը վերականգնելու»,– ասել է նա։

Հայաստանը կարծում է, որ առաջնահերթ ՌԴ և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել:

«Բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ միջազգային այլ գործընկերների։ Բայց մենք առաջնային ենք համարում գործարկել պայմանագրային պարտավորություններով օժտված մեխանիզմները»,– ավելացրել է Գրիգորյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ