Էդուարդ Աղաջանյան․ Հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ սահմանին սադրիչ գործողությունները:
«Նոյեմբերի-14-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զինված ուժերը զինտեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ տարածք, բանակցությունների արդյունքում զինտեխնիկան ու զորքերի մեծ մասը հետ է քաշվել, բայց հայկական կողմն ունեցել է դիրքային կորուստներ», - հայտարարեց Աղաջանյանը:
Նա նշեց, որ տեղի ունեցածի հետևանքով վերը նշված հատվածում Ադրբեջանն ամրապնդել է մայիսի 2-ին տեղի ունեցած ՀՀ տարածք ապօրինի ներթափանցման հետևանքով ունեցած ներկայությունը:
Պատգամավորի խոսքով՝ մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածքը՝ շուրջ 11 տեղամասում:
«Ադրբեջանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով, ըստ էության, նորանոր տարածքային ու անվտանգային սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի համար: Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են ամենօրյա բնույթ, այս իրավիճակը ուղիղ սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի համար», - ասաց Աղաջանյանը:
Նա նշեց, որ մայիսի 12-ից հետո Հայաստանը հանդես էր եկել ՀԱՊԿ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կարգի համաձայն՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ:
«Նախաձեռնությունը, ցավոք, մինչ օրս կյանքի չի կոչվել: ՀՀ կառավարությանը կոչ եմ անում հանդես գալ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնությամբ», - ընդգծեց Էդուարդ Աղաջանյանը:
Նա ԱԺ պատգամավորներին կոչ արեց միջազգային բոլոր ատյաններում հանդես գալ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու ՀՀ տարածքների օկուպացիան պարզաբանող ու լուսաբանող հայտարարություններով, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 17:57
Государственные расходы на продвижение образовательной инициативы «Учиться – это модно», основанной супругой премьер-министра Анной Акопян, засекречены. Об этом сообщает Factor.am, получивший официальный ответ от аппарата премьера на запрос о расходах.
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.