Последние новости

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՏ՝ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնը շարունակում է առաքելությունը

Բնապահպանական խնդիրները վեր հանելու և դրանց դեմ պայքարի մեթոդները տարբեր են, նպատակը մեկն է և կարևոր: Բնության հետ հաշտ ապրելը բխում է մարդկության շահերից և անհրաժեշտ է ապագա սերունդների համար: Տևական ժամանակ՝ 2007 թվականից, այս մոտեցումը ռազմավարություն դարձրած գործընկերները՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ու Վիվա-ՄՏՍ-ը, ընտրել են մշակույթի միջոցով այդ ամենը բարձրաձայնելու և իրագործելու մոտեցումը:

Իր տեսակով ամբողջ տարածաշրջանում միակը համարվող փառատոնի մեկնարկն ազդարարվել է տարիներ առաջ՝ կենդանիների դիմակահանդես-շքերթով: Իսկ օրացույցի մեջ ամրագրվող յուրաքանչյուր փառատոնի ավարտը միշտ եղել է խորհրդանշական, քանի որ երիտասարադության շրջանում բնապահպանական մտածողութան ձևավորումն ու էկոկրթությունը շարունակական գործընթաց են:

Հերթական, սակայն արդեն հոբելյանական՝ 10-րդ փառատոնը, համավարակի պատճառով առցանց է: Կազմակերպչական մեթոդները փոխվել են, սակայն սկզբունքները՝ պահպանվել. կա համոզմունք, որ հետևողական էկոկրթությունն ու համակարգված աշխատանքը երկարաժամկետ ազդեցություն են ունենալու: Եվ որ խնդիրները հաղթահարելի են, երբ կա դրանք ճանաչելու և կանխելու ցանկություն:

Տասներորդ փառատոնի շրջանակում ընտրվել է բնապահպանական 30 ֆիլմ: Հայերեն ենթագրերով ֆիլմերն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներից և sunchild.am կայքում հասանելի են շուրջօրյա դիտման համար՝ առցանց տարբերակով: Դրանք անդրադառնում են բնապահպանական կարևոր խնդիրների և հանրության տարբեր հատվածների իրազեկում բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

«Բնությունը ինքնակարգավորող մեխանիզմներ ունի: Սակայն չի կարելի դա չարաշահել: Անընդհատ սպառելու մոտեցումը և մարդու կողմից անհարկի միջամտությունը կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Անփութության հետևանքով առաջացած հրդեհները կարող են հաշված րոպեների ընթացքում վերացնել հսկայական հեկտարների վրա աճած անտառը: Դա և՛ ծառերի, և՛ թթվածնի կորուստ է՝ լի էկոհամակարգի հնարավոր խախտումներով: Տարիներ առաջ, երբ աջակցեցինք բնապահպանական էկո-ակումբների և կրթական կենտրոնների ստեղծմանը, նպատակ կար բնապահպանական մտածողություն զարգացնել պատանիների շրջանում: Կարծում եմ՝ մեզ ինչ-որ չափով դա հաջողվել է: Էկոկրթական արշավը պետք է շարունակել նաև նոր եկող սերունդների համար: Փառատոնի առցանց, բայց կարևոր աշխատանքներին հաջողություն եմ մաղթում»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հերթական փառատոնի շրջանակում կազմակերպիչները փորձել են հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության և բնապահպանությանն առնչվող հարցերի վրա և բարձրացնել մարդկանց բնապահպանական գիտելիքների մակարդակը: Թիրախային խմբերում ներառվել են տարբեր շերտեր՝ պատանիներից մինչև գործարար հանրություն:

«Արվեստն ու բնությունը միաձուլելու գաղափարը երիտասարդ սերնդին ներարկելով` մենք արդեն հանրությանը տվել ենք մի քանի սերունդ, ովքեր իսկապես սիրում են մոլորակը և աջակցում են այն բնությանը, որով շրջապատված են: Կարծում եմ, որ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը երկարաժամկետ կլինի և կհանգեցնի ցանկալի փոփոխության, որն անհրաժեշտ է մեզ բոլորիս»,-ասել է փառատոնի հիմնադիր և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի ֆիլմերի 4 անվանակարգ՝

- Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին

- Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին

- Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին

- լավագույն կրթական ֆիլմ

*Կլիմայի և կենսաբազմազանության արտակարգ իրավիճակների հետ բախվելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021-2030թթ հայտարարել է էկոհամակարգի վերականգման տասնամյակ։ «Արևորդի» 10-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկի թեման լինելու է փխրուն էկոհամակարգերի վերականգնումը։

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք http://www.mtsgsm.com:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Արևորդի փառատոնի մասին

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը կազմակերպվում է 2007 թվականից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

Փառատոնը ցուցադրում է վայրի բնության և բնապահպանական ֆիլմեր ամբողջ աշխարհից, կազմակերպում է սեմինարներ, ցուցահանդեսներ և մեդիա արշավներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանման մշակույթի զարգացմանը:

Փառատոնի գոյության 15 տարիների ընթացքում ցուցադրվել է ավելի քան 700 ֆիլմ աշխարհի 150 երկրից։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իր տեսակի մեջ առաջինը և միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Փառատոնը տեղի է ունենում աշնանը, կազմակերպում ցուցադրություններ և սեմինարներ ողջ Հայաստանում՝ երիտասարդների համար: Հնարավորություն տալով նրանց՝ հասկանալ և ներգրավել բնապահպանական խնդիրներին լուծումներ փնտրելու գործին:

Галерея (3 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РПА: СЕГОДНЯ МЫ ВНОВЬ СТАНОВИМСЯ СВИДЕТЕЛЯМИ НОВЫХ ОТВРАТИТЕЛЬНЫХ ДЕЙСТВИЙ ПРАВЯЩЕГО РЕЖИМА
    2025-05-31 21:57

    Республиканская партия Армении выступила с заявлением в связи с громкими высказываниями премьер-министра Никола Пашиняна.

  • ВПЕРВЫЕ В АРМЕНИИ: АМЕРИАБАНК УДОСТОИЛСЯ БРОНЗОВОЙ ПРЕМИИ FEAS CHAMPIONS LEAGUE
    2025-05-31 15:17

    Америабанк за активность на рынке облигаций удостоился бронзовой премии FEAS Champions League – Bronze Award in Fixed Income Market. Вручение состоялось в рамках ежегодной конференции Федерации Евро-Азиатских рынков капитала ConFEAS 2025. Впервые организация финансово-банковского сектора Армении удостоена авторитетной премии FEAS Champions League.

  • А.АЙВАЗЯН: «ПЕРЕД МАРИОНЕТОЧНЫМ РЕЖИМОМ ПОСТАВЛЕНА ЗАДАЧА ПОДАВИТЬ ВСЕ НАЦИОНАЛЬНЫЕ СИЛЫ»
    2025-05-31 13:56

    «Республика Армения сегодня - колонизированное государство, во главе которого стоит режим, обслуживающий интересы чужой страны, стоит режим, являющийся ставленником иностранных интересов, режим, осуществляющий ряд скоординированных антигосударственных и антинародных действий, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян. – Среди подобных действий - целенаправленное искажение общественного сознания и демонтаж национальной идентичности с сеянием и поощрением внутреннего раскола.

  • ЛЕВОН ЗУРАБЯН: ВСЕ, ЧТО НУЖНО ЗНАТЬ О ДОСТОВЕРНОСТИ СЛОВ САМВЕЛА БАБАЯНА
    2025-05-31 10:07

    Самвел Бабаян фальсифицирует историю и, цитируя Казимирова, фальсифицирует также суть утверждений Казимирова, написал на своей странице в ФБ зампредседателя АНК Левон Зурабян. По его словам, правящая клика уже открыто объявила войну идентичности армянской нации, стремясь подорвать и дискредитировать все, что составляет основу этой идентичности, а вместе с ними в дело дискредитации нашей победы 1994 года впрягся Самвел Бабаян, который, вопреки всем фактам и документам, пытается доказать, что в 1994-м была не победа, а поражение.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ