Աղազարյանը կբարձրացնի ՀԱՊԿ-ում ՀՀ-ի գործունեության նպատակահարմարության հարցը
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, թե բոլորը վստահ են բանակի վրա, հայկական զորքի վրա:
«Իրենք իրենց աշխատանքներն են կատարում, պաշտպանում են հայրենիքը, մենք էլ մեր աշխատանքը պետք է կատարենք», - ասաց նա:
Պատգամավորի խոսքով` այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից, անթույլատրելի է:
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ի լռելյայն պահվածքի ներքո, որը, կներեք համարձակությանս համար, որոշ դեպքերում հիշեցնում է նաև ինչ-որ տեղ պայմանավորվածություն, անթույլատրելի է: ՀԱՊԿ մեր գործընկերները պետք է հասկանան, որ մենք միշտ ունեցել ենք ու այսօր էլ ունենք այլընտրանքի հնարավորություն ու, եթե մեր գործընկերները չկատարեն իրենց պարտավորությունները ու պարտականությունները, ոչ թե մենք խնդրենք իրենց, այլ իրենք պարտավոր են կատարել իրենց պարտականությունները, ապա ես, որպես ԱԺ պատգամավոր, ում շատ-շատերը համարում են ռուսամետ քաղաքական գործիչ, հնարավորության դեպքում կբարձրացնեմ ՀԱՊԿ-ի շրջանակում մեր հետագա գործունեության նպատակահրամարության հարցը», - հայտարարեց Աղազարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».