Последние новости

ՀՅԴ Ազատամարտիկների միություն․ Կամավորներին կոչ ենք անում ամեն վայրկյան պատրաստ լինել

ՀՅԴ Ազատամարտիկների միությունը կոչ է անում կամավորներին ամեն վայրկյան պատրաստ լինել՝ մեկնելու Հայրենիքը պաշտպանելու: Այս մասին ասված է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

«Ադրբեջանը հերթական անգամ ռազմական գործողություններ է սանձազերծել, այս անգամ դրանք տեղափոխելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբը, հավատարիմ բոլոր ուժերով Հայրենիքը պաշտպանելու կուսակցության հավատամքին, իր պատրաստակամությունն է հայտնում կանգնել Հայ զինվորի կողքին։ Նախորդ պատերազմների ընթացքում մեր գումարտակի ու վաշտերի կազմում մարտնչած բոլոր կամավորներին կոչ ենք անում ամեն վայրկյան պատրաստ լինել կազմակերպված մեկնելու Հայրենիքը պաշտպանելու»,- նշված է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ