«Հայրենիք»․ Հայաստանի բոլոր առողջ ազգային ուժերը պետք է համախմբվեն և սատար կանգնեն մեր ԶՈՒ-ին
Արձանագրում ենք, որ գործող վարչախումբը`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր ապազգային և պարտվողական կառավարման հետևանքով Հայաստանի և Արցախի հանրապետությունները կանգնեցրել է գոյութենական վտանգի առաջ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը։
«Հայրենիք» կուսակցությունը սատարում է մեր Զինված ուժերին
Հաշվի առնելով թշնամու կողմից սանձազերծված հերթական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ծավալվող ռազմական գործողությունները՝ «Հայրենիք» կուսակցությունը հրավիրել է խորհրդի արտահերթ նիստ:
Նիստի արդյունքում որոշվել է առժամանակ դադարեցնել ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը և չեղարկել դրա հետ կապված այլ քաղաքական միջոցառումները:
Արձանագրում ենք, որ գործող վարչախումբը`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իր ապազգային և պարտվողական կառավարման հետևանքով Հայաստանի և Արցախի հանրապետությունները կանգնեցրել է գոյութենական վտանգի առաջ: Հետևաբար, առաջացած անվտանգային բոլոր խնդիրների պատասխանատվությունը միանշանակորեն կրում են իշխանությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը, ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր առողջ ազգային ուժերը պետք է համախմբվեն և սատար կանգնեն մեր ԶՈՒ-ին:
Ելնելով սրանից, «Հայրենիք» կուսակցությունը հայտարարում է, որ իր ունեցած բոլոր հնարավորություններով և միջոցներով աջակցելու և օժանդակելու է մեր բանակին, նրա սպայակազմին և զինվորներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու և մեր Հայրենիքի տարածքից դուրս շպրտելու գործում:
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընգծել, որ Ադրբեջանի սանձարձակ գործողությունները պետք է շատ կոշտ արձագանքի արժանանան միջազգային կազմակերպությունների և ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից:
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և մեր քաղաքացիների անվտանգությունը որևէ պարագայում չի կարող դառնալ սակարկության առարկա»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 12:13
Иранские власти сообщили Международному агентству по атомной энергии (МАГАТЭ), что ядерные объекты в Исфахане и Фордо не пострадали. Об этом заявил глава МАГАТЭ Рафаэль Гросси. Его слова приводит ТАСС.
-
2025-06-13 12:11
МИД Армении осудил атаку Израиля на Иран и призвал к немедленному прекращению боевых действий.
-
2025-06-13 12:10
Цены на нефть взлетели на 13% на фоне опасений, что конфликт может ограничить поставки.
-
2025-06-13 11:44
Военные удары израильских сил по Тегерану унесли жизни по меньшей мере шести иранских ученых-ядерщиков, сообщает Tasnim.