Արմեն Սարգսյանը Փաշինյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսով քննարկել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
«Քննարկվել է ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Վարչապետը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ և ներկայացրել հայկական զինուժի կողմից ձեռնարկվող գործողությունները»,–նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմը ևս մշտական կապի մեջ է համապատասխան իրավասու մարմինների ղեկավարների հետ։
Նշվում է նաև, որ նկատի ունենալով Սարգսյանի՝ նախօրոք ծրագրված մասնակցությունը Սինգապուրում կայանալիք «The Bloomberg New Economy» միջազգային հեղինակավոր համաժողովին, նպատակահարմար է համարվել, որ նախագահը համաժողովի շրջանակներում ներկայացնի ՀՀ սահմաններին ստեղծված մտահոգիչ իրավիճակը։ Բացի այդ, նա կանդրադառնա նաև ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանների ու տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանում անօրինական պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդրին:
Համաժողովին մասնակցելու են համաշխարհային առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ու կորպորացիաների, ազդեցիկ լրատվամիջոցների ղեկավարներ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).