Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԿՇԵՌՔԻ ՆԺԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՆ Է
44-օրյա պատերազմի ժամանակ Վազգեն Մանուկյանը կոչ արեց պաշտպանության կոմիտե ստեղծել Արցախի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար։ Իշխանության ամբողջ քարոզչական ռեսուրսը հարձակվեց նրա վրա, մարդուն հանեցին ազգի դավաճան և պառակտող։
Ընդամենը մի քանի շաբաթ անց պատմությունը ցույց տվեց, որ Վազգեն Մանուկյանը ճիշտ էր, իսկ իշխանություններն, ըստ էության, դավաճանական խաղ էին վարում հօգուտ Ադրբեջանի։
Հայաստանի պաշտպանության համար ազգային ուժերի միավորվելու ու միասնական ճակատով հանդես գալու պահը, իհարկե, նոր չի հասունացել (այն դեռ 2018-ի աշնանն էր հասունացել), բայց այսօր կշեռքի նժարին Հայաստանի լինել-չլինելու հարցն է։
Թշնամու գործողություններն այսօր ուղղված են Սյունիքը ՀՀ-ից կտրելուն, իսկ ամեն կորցրած օրը՝ հօգուտ Հայաստանի թշնամիներին է։
Կոչ եմ անում ազգային / պետական դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի առաջնորդներին մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, ամբիցիաները, միավորվել, ստեղծել պաշտպանության կոմիտե (կամ անունը ոնց ուզում եք, դրեք) և սկսել համատեղ աշխատանքը։
Բոլոր նրանց, ովքեր հասկանում են վտանգը, առաջարկում եմ բոլոր հնարավոր «խողովակներով» դիմել քաղաքական ուժերին, պահանջելով միավորվել հանուն Հայաստանի ապագայի ու սկսել աշխատել ոչ թե «մնա մյուս շաբաթ, տեսնենք ինչ է լինում» ռեժիմով, այլ իսկականից։
Այնպես չէ, որ ժամանակն անսահմանափակ է ու կարող ենք շաբաթներով «սրան-նրան հավան եմ-հավան չեմ» խաղացնել։ Եթե մի քիչ էլ այսպես «հով լռվենք», թշնամին Սյունիքը ՀՀ-ից կտրելու է։ Այս պահի դրությամբ դրա համար պլացդարմներ արդեն պատրաստել է։
Կարեն Վրթանեսյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.