Последние новости

ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել

ՀԱՊԿ քարտուղարությունը Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած սրացման հետ կապված օգնության մասին պաշտոնական դիմում Հայաստանից չի ստացել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ՀԱՊԿ–ում ուշադիր հետևում են իրավիճակին։ Պաշտոնապես որևէ դիմում հայկական կողմից քարտուղարությունը չի ստացել։ Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով», – ասել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ