Իրանի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրավիճակի կարգավորման կոչ է արել
Իրանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել հարևան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Երևանին ու Բաքվին հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք, իսկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է 12 հայ զինծառայողի գերեվարվելու և 2 մարտական դիրքի կորցնելու մասին։
«Սաիդ Խաթիբզադեն, մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր ռազմական բախումների կապակցությամբ, կոչ է արել երկրներին զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ հակամարտության սրումից»,–ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Telegram-ի ալիքում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ԱԳՆ ներկայացուցիչը, նշելով 2 երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, կողմերին կոչ է արել իրավիճակը կարգավորել երկխոսության և խաղաղ ճանապարհով։ Խաթիբզադեն նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները վտանգավոր է համարել տարածաշրջանում խաղաղության համար և Իրանի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցել հակամարտության կարգավորմանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.