44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԵԼԵԼ Է ՋՐԻ ԵՐԵՍ, ԲԱՅՑ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ «ՉԻ ԼՍՈՒՄ» ԴԱ
Իրականությունն ընդդեմ առասպելների
2016թ. քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը չկարողացավ իրականություն «փոխադրել» իշխանության ընդդիմախոսների կողմից տիրաժավորվող առասպելները։ Անդրանիկ Քոչարյանը չկարողացավ ապացուցել, թե զինամթերքի բացակայության պատճառով զինվորները կռվել են փայտերով, թե գեներալ Յուրի Խաչատուրովը մարտական գործողությունները ղեկավարելու փոխարեն վիսկի է խմել ու բիլիարդ խաղացել, թե ռազմական տեխնիկայի բաքերում վառելիքի փոխարեն ջուր է եղել, իսկ զինվորները սովից խոտ են կերել։ Հակառակ դեպքում այդ հանձնաժողովի զեկույցը չէր մնա դարակում փոշոտվելու։
44-օրյա պատերազմի արդյունքներով հասարակությունը ստացավ ոչ թե առասպելներ, այլ մարտական գործողությունների մասնակիցների, գեներալների, գնդապետների, վիրավոր մարտիկների, ինչպես նաև զոհվածների, գերեվարվածների ու անհայտ կորածների հարազատների ու ընկերների կոնկրետ վկայություններ: Սոցցանցերում և ամենատարբեր մակարդակի հարթակներից այս մարդիկ մի ամբողջ տարի խոսել են և շարունակում են խոսել այն մասին, որ նորակոչիկներին ու կամավորներին առաջնագիծ են ուղարկել առանց համապատասխան պատրաստականության։
Ականատեսները խոսում են այն մասին, որ փորձից ու գիտելիքներից զուրկ ժամկետային զինծառայողներին ուղարկել են «բայրաքթարների» կրակի տակ, որ նոյեմբերի 9-ից հետո անտառներում մնացել են շրջապատման մեջ հայտնված հայ զինվորներ, որոնց այդպես էլ օգնության չեն հասել:
Նրանք, ում բախտ է վիճակվել կապ հաստատել ռուս խաղաղապահների հետ, վերադարձել են տուն, մյուսները գնդակահարվել են կամ գերվարվել։ Նրանց ծնողները բազմիցս պաշարել են ՊՆ շենքը՝ տեսախցիկների առջև նշելով այն անձանց անուններն ու ազգանունները, որոնք մեղավոր են տասնյակ ու հարյուրավոր զինվորների մահվան ու գերեվարման մեջ։ Դրանք հասցեական մեղադրանքներ էին, որոնց մեծ մասը մնաց օդում կախված...
Մարտական գործողությունների մասնակիցներն առ այսօր մատնանշում են կոնկրետ փաստեր, երբ սպաներն առաջնագծում լքել են զինվորներին: Նրանք պատմում են, թե ինչպես են զինվորներին հրամայել տեղ զբաղեցնել ավտոբուսում, երբ անհրաժեշտ էր «օ՛դ» հրամանը և պահանջվում էր, հակառակը, ցրվել։ Այն մասին, որ պատերազմի վերջին օրերին անսպասելիորեն դադարել են զենքի մատակարարումները, որ զինվորները կռվել են առանց սաղավարտների և զրահաբաճկոնների։ Սրանք, կրկնեմ, ականատեսների և մարտական գործողությունների մասնակիցների ցուցմունքներն են, որոնք ոչ մի կերպ չի կարելի համեմատել 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո տիրաժավորվող ասեկոսեների և առասպելների հետ։
Հանցագործություններ թաքցնելը հանցագործություն է
Անցած տարին ցույց տվեց, որ Գլխավոր դատախազությունն անտեսում է ծանր ռազմական հանցագործությունների փաստերը՝ նախընտրելով հետաքննել պակաս նշանակալի գործեր։
Դա արվում է բնավ ոչ մասնագիտական ծուլության կամ պատշաճ հմտությունների բացակայության պատճառով։ Հանցագործությունների նկատմամբ նման վերաբերմունքն ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ։ Գլխավոր դատախազ Արտակ Դավթյանը տարվա արդյունքներով հստակ կատարել է 44-օրյա պատերազմում պարտությունը դասալքությանը, զենքի ապօրինի շրջանառությանն ու այլ արարքներին վերագրելու Փաշինյանի հանձնարարությունը. դե, հո սիրուն աչքերի համա՞ր չէ, որ որոշեցին բարձրացնել գլխավոր դատախազի աշխատավարձը 120 տոկոսով։
Լելե Թեփե բարձունքի գրավման գործողության խորապատկերին, որի ընթացքում, տարբեր տվյալներով, զոհվել է 700-ից մինչև 800 մարդ, այն ամենը, ինչ կապիտուլյացիայի մասին խայտառակ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց հանրությանը ներկայացրեց Գլխավոր դատախազությունը, շատ նման է աչքակապության: Ռազմական հանցագործությունների քննության ուղղությամբ Գլխավոր դատախազության աշխատանքի արդյունքները կարող են որակվել որպես ծանր հանցագործությունները թաքցնելու փորձ: Իսկ հանցագործություններ թաքցնելը նույնպես հանցագործություն է…
Առաջին հայացքից, գլխավոր դատախազությունը նշել է պատերազմի օրերին ենթադրաբար կատարված հանցագործությունների փաստերով մեղադրվողների տպավորիչ թիվ՝ 800։ Խոշոր բացահայտումներ չկան։ 800-ից 55-ի գործերն արդեն ուղարկվել են դատարան, 8 անձի նկատմամբ հրապարակվել են դատավճիռները։ Առյուծի բաժինը կազմում են ապօրինի զենք կրելու և կիրառելու, զենք հափշտակելու, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև զինվորական ծառայությունից խուսափելու, դասալքության, հրաման չկատարելու, հրամանատարի կամ վերադասի նկատմամբ բռնություն գործադրելու, զորամասի տարածքից փախուստի, վնասվածքներ պատճառելու և այլ մեղադրանքներ:
Այս գործերի վերաբերյալ Գլխավոր դատախազության ներկայացրած տեղեկություններն ընդհանուր բնույթ են կրում, ինչը չի համապատասխանում հանրային պահանջներին։ 8 գործերը, որոնց առնչությամբ դատավճիռներն արդեն հրապարակված են, վերաբերում են Արցախի Հանրապետությունից զենքի և զինամթերքի ապօրինի տեղափոխմանը, զենքի ապօրինի շրջանառությանը։ Այդ ռազմական հանցագործությունները, անկասկած, ենթակա են բացահայտման, բայց դրանք հուզում են հասարակությանը ամենավերջին հերթին։ Արդեն դատարան ուղարկված գործերը վերաբերում են հիմնականում դասալիքներին, ինչպես նաև նրանց, ովքեր փորձել են փող կորզել գերեվարված զինվորների հարազատներից։
Հարցեր՝ առանց պատասխանների
Որպեսզի ընթերցողը պատկերացնի խնդիրը ողջ ծավալով, նշեմ, որ երբ Փաշինյանը լքեց ՊՆ բունկերն ու առաջին անգամ հայտնվեց հեռուստաեթերում, ի լուր ողջ երկրի պատմում էր այն մասին, թե ինչպես են զինվորներն անձնական հանդիպման ժամանակ իրեն բողոքել մի պահեստապետից։ Այդ պահեստապետը, Փաշինյանի խոսքերով, մարտական գործողությունների թեժ պահին հրաժարվել է զենք ու զինամթերք տրամադրել զինվորներին։ Զինվորները ստիպված են եղել ուժով վերցնել պահեստը։
Փաշինյանը հայտարարեց նաեվ, որ իրեն հայտնի են այդ հանցագործության բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մեղավոր անձի ինքնությունը։ Այս աղաղակող պատմությունից հետո լրագրող, իսկ ներկայումս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բազմիցս հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ փաստի առնչությամբ բացատրություններ տալու խնդրանքով։
Երկար ժամանակ նրան պատասխանում էին, որ նշյալ փաստով քրեական գործ չկա։ Ավելի ուշ գործը հարուցեցին, սակայն մեղադրյալներ դեռևս չկան։ Դա նշանակում է, որ Փաշինյանը կա՛մ ստել է ողջ երկրի առջև, կա՛մ Գլխավոր դատախազությունը չի կարողանում ձերբակալել այդ պահեստապետին, որի անունը հայտնի է, և որը մարտական գործողությունների թեժ պահին հրաժարվել է զենք ու զինամթերք տրամադրել զինվորներին։
Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը վերջերս «5-րդ ալիքի» եթերում հայտարարեց, որ իրեն հայտնի են այն գեներալների անունները, որոնց պատերազմի ժամանակ կաշառք են տվել։ Հաղորդավարուհին ճշտեց, թե արդյոք նրա խոսքերը հայտարարություն են հանցագործության մասին, Պապյանը հաստատեց։ Ինչո՞ւ նրան մինչ օրս չեն հարցաքննել։ Զինվորական դատախազությանը չե՞ն հետաքրքրում գեներալները, որոնք, ըստ նախկին դեսպանի, արատավորել են սպայի պատիվը։
Կան գործեր, որոնք քննվում են գաղտնիության կնիքի տակ, իսկ դա նշանակում է, որ հասարակությունը դժվար թե ստանա այն հարցի պատասխանը, թե արդյոք Շուշին հանձնվել է նախնական դավադիր պայմանավորվածությամբ, թե՞ ադրբեջանցիները զավթել են այն ռազմական գործողությունների արդյունքում: Հաշվի առնելով Դավթյանի անձնական հատկանիշները, ինչպես նաև նրա ընտանիքին պատկանող շարժական ու անշարժ գույքի չափերը, դժվար է պատկերացնել, որ Գլխավոր դատախազությունը լրջորեն զբաղվի այդ հարցի ուսումնասիրությամբ։ Հարցերը շատ են, բայց դրանց պատասխանները չկան Գլխավոր դատախազության հաշվետվություններում։ Դժվար թե դրանց պատասխանի նաև խորհրդարանում ձևավորվող քննիչ հանձնաժողովը՝ նույն Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ։
44-օրյա պատերազմի մասին ճշմարտությունը հնչում է անընդհատ ու ամենուր, բայց միայն ռեժիմի հրաժարականից հետո մեղադրյալի աթոռին կնստեն Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնման և 5 հազար զինվորների մահվան իրական մեղավորները։ Միայն ռեժիմի հրաժարականից հետո Գլխավոր դատախազությունը կզբաղվի պատճառների բացահայտմամբ, թե ինչու է մարտական գործողությունների 3-րդ օրը դադարեցվել կենդանի ուժի համալրումն առաջնագծում, և կնշի այդ հանցավոր հրամանը տվողի անունը։ Պատերազմի 4-րդ օրը ԱԽ-ն անտեսել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի զեկույցը մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին: Ռեժիմի հրաժարականից հետո Գլխավոր դատախազությունը կպարզի, թե ինչու է Անվտանգության խորհրդի այդ նիստի տեսագրության մեջ բացակայում զեկույցի այդ հատվածը։
Պայմանավորված պատերազմում կրած պարտության իրական մեղավորների բացահայտումը հնարավոր կլինի, երբ վերանա պարտության մեղքը զինված ուժերին և միջին օղակի հրամանատարներին վերագրելու վերևից տրված հրահանգը։ 44-օրյա պատերազմի մասին ճշմարտությունը հասանելի է հասարակությանը, դրա մասին խոսում և գրում են, իսկ գլխավոր դատախազությունը զբաղվում է մանր գործերով՝ շրջանցելով գլոբալ հարցերի պատասխանը։ Օրինակ, այն հարցի, թե ինչո՞վ էր զբաղված պաշարված Շուշիում ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը։
Ինչո՞ւ Շուշիի պաշտպանության մասնակից, ԱԱԾ պետպաշտպանության գնդի նախկին հրամանատար Աշոտ Բադալյանը նրա մասին պատմեց որպես մի մարդու, որն այն օրերին Շուշիի շտաբում ինչ-որ հարցեր էր վճռում։ Ի՞նչն է դուրս մնացել պատմածից: Ի՞նչ նպատակով է Փաշինյանը մարտական գործողությունների գոտի ուղարկել մի մարդու, որի 30 տարին անգամ չէր բոլորել, և որը նույնիսկ չի ծառայել բանակում։ Ինչո՞ւ պատերազմի ավարտից հետո Քյարամյանը գնաց Հանրային հեռուստաալիք և փորձեց անուղղակիորեն մեղադրել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին, թե իբր՝ նա իր ջոկատով լքել է մարտական գործողությունների գոտին...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 10:09
19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"
-
2024-11-19 09:23
Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.
-
2024-11-18 09:11
Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!
-
2024-11-16 09:47
Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։