ՀՀ ՊՆ․ Ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել է
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունից հիշեցնում են, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈu ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշվում է, որ նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).