Մարտական գործողություններում զոհվել է պայմանագրային զինծառայող Մերուժան Հարությունյանը
Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր ՀՀ արևելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհված մեկ հայ զինծառայողի անուն՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ ՊՆ-ն հայտնում է, որ այս պահին ճշտված տվյալներ կան միայն մեկ զոհի մասին։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ նախնական տվյալով՝ հայկական կողմից զոհերի թիվը 15 է։
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).