Последние новости

Ֆրենկ Փալոն․ Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է

Հայկական հողի վրա Ադրբեջանի բռնության էսկալացիան անընդունելի է։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։

«Հայաստանի դեմ մահաբեր բռնությունների այս աճը կշարունակվի, եթե ԵԱՀԿ-ին կից ԱՄՆ առաքելությունը, Պետդեպարտամենտը և միջազգային հանրությունը անհապաղ և վճռական դիվանագիտական քայլեր չձեռնարկեն։

Պնդումները, թե երկու կողմերն էլ մեղավոր են, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գրոհում են Հայաստանի ինքնիշխան տարածքը և ահաբեկում անմեղ բնակիչներին։ Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որը միայն կոգևորի Ալիևին, եթե նրան չկանգնեցնեն»,- նշել է նա, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ