Последние новости

Կանադայի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ապաէսկալացնել իրավիճակը

Կանադան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախմամբ, որի հետևանքով հայկական զորքերը կորուստներ ունեն: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանիե Ջոլին, տեղեկացնում է News.am:

«Մեր մտքերը զոհվածների ընտանիքների և մտերիմների հետ են:

Մենք ապաէսկալացման կոչ ենք անում խնդրի խաղաղ կարգավորման նպատակով»,- գրել է Կանադայի ԱԳ նախարարը:

Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ից՝ ժամը 18։30-ից, ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։

Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի. առայժմ պաշտպանական գերատեսչությունը ճշտված տվյալներ է հաղորդել մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։

«Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- հայտնել էր ՊՆ-ն։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ