ԵԽ քարտուղարն Ադրբեջանին հիշեցրել է 20 տարի առաջ տված խոստման մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության վերաբերյալ։
Նա նշել է՝ խորապես մտահոգված է երկու երկրների միջև տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ստացվող տեղեկատվությամբ, որոնք արդեն մարդկային կյանքեր են արժեցել։
«Եվրոպայի Խորհրդի անունից կոչ եմ անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել վերսկսված ռազմական գործողությունները։
Ավելի քան քսան տարի առաջ մեր կազմակերպությանն անդամակցելիս և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այս պարտավորությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն հարգվի:
Եվրախորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց շարունակական ջանքերին, որոնք ուղղված են օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել իրենց տարաձայնությունների խաղաղ լուծումը: Մենք պատրաստ ենք աջակցել այս երկու անդամ երկրների միջև երկխոսությանը՝ վստահության ձևավորման և հաշտեցմանը նպաստելու համար»,- ասված է ԵԽ քարտուղարի հայտարարության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 14:07
Непристойные, уличные выражения заполонили всё медиапространство и общество, и это исходит от политической элиты. Об этом сегодня на пресс-конференции заявил председатель Комитета по защите свободы слова Ашот Меликян, представляя нарушения прав журналистов и СМИ, зафиксированные в Армении во втором квартале этого года, и общую ситуацию.
-
2025-07-22 14:06
По данным IRI, если бы выборы состоялись в ближайшее воскресенье, за правящую партию проголосовали бы всего 17 % избирателей — против 20 % в сентябре прошлого года.
-
2025-07-22 14:05
Почти половина населения Армении — 49 % — уверена, что страна движется в неправильном направлении. Об этом свидетельствуют результаты опроса, проведённого Американским Международным республиканским институтом (IRI) с 16 по 25 июня. Согласно этим данным, лишь 36 % граждан считают, что развитие страны идёт в правильном направлении. Подробности представляет радиостанция «Азатутюн».
-
2025-07-22 14:04
Депутата от оппозиции и бывшего вице-премьера Армении Армена Геворкяна и членов его семьи вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте официальных объявлений Azdarar.