ՀՀ ԱԽ քարտուղար․ Երևանը Մոսկվայից ակնկալում է դիվանագիտական և ռազմական օգնություն
ՀՀ իշխանությունը Ռուսաստանից ակնկալում է, որ իր ռազմավարական գործընկերը կօգնի լուծել Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդիրները։ Այս մասին «Կոմերսանտ»-ի հետ զրույցում Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստի շրջանակում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա պատասխանել է հարցին, թե ինչ օգնություն է ակնկալում Երևանը՝ դիմելով Մոսկվային 1997թ․ պայմանագրի շրջանակում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիգորյանը կոչ է արել Ռուսաստանին «պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ «Պատրաստվում է գրավոր դիմում»,-հավելել է նա։
«Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձության սկզբունքով օգնել միմյանց։ Դա էր պատճառը, որ դիմեցինք Ռուսաստանին»,-ասել է Գրիգորյանը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում։
Հստակեցնող հարցին, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը՝ դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական, Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»։
Ավելի վաղ Գրիգորյանը հասկացրել էր, որ «Երևանը կարող է օգնություն խնդրել նաև միջազգային գործընկերներից»։ Ռուսական պարբերականի հետ զրույցում նա վստահեցրել է, որ առաջնահերթ են հենց Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն։ «Սակայն եթե որոշում չկայացվի, ապա մենք կդիտարկենք նաև այլ հնարավորություններ»,-հավելել է ՀՀ ԱԽ քարտուղարը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.