Последние новости

Արմեն Խաչատրյան․ Բանակցություններ ընթանում են, բայց չեմ կարող ասել՝ ինչի շուրջ

Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն տրամադրում է, տիրապետում եմ այնքանով, որքանով պաշտոնական աղբյուրներն են տրամադրում, սահմանին տիրող իրավիճակի, հայկական կողմից զոհերի, անհայտ կորածների, գերիների թվի մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա հայտարարեց, որ չճշտված տեղեկատվություն չի պատրաստվում հրապարակել, չպատասխանեց նաև հարցին, թե հրադադար հաստատելու համար պայման դրվե՞լ է և այն կատարվե՞լ է, թե՞ ոչ, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Չեմ կարող ասել», - նշեց նա՝ ավելացնելով, որ բանակցություններ են ընթանում։

«Բանակցություններ լինելու են, այս պահի դրությամբ էլ, որքանով տեղյակ եմ, բանակցություններ կան», - ասաց Խաչատրյանը, իսկ թե ինչի շուրջ են բանակցությունները, կրկնեց «Չեմ կարող ասել, չեմ ասի»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ