Եվրախորհրդարանականներ. Մենք լրջորեն մտահոգված ենք լարվածության աճով սահմանին
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալուրանդի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին սրացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
«Մենք լրջորեն մտահոգված ենք երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության վերջին աճից հետո տեղի ունեցած ծանր մարտերով։
Ադրբեջանի կողմից ենթադրյալ սադրանքներին ի պատասխան սկսված ռազմական օպերացիան անցյալ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի մինչ օրս տեղի ունեցած ամենավատ խախտումն է, ինչի հետևանքով դեռ չհաստատված թվով սպանված, վիրավորված և գերեվարված զինվորներ կան:
Մենք իրավիճակի արագ դեէսկալացման կոչ ենք անում և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությունը և Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին հաղորդումը։ Մենք կրկնում ենք, որ սահմանի շուրջ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի բանակցությունների միջոցով սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացում, այլ ոչ թե ուժի կիրառմամբ և միակողմանի գործողություններով։
Մենք դատապարտում ենք «բորդերացման» ցանկացած փորձ, որ նկատվել է մայիսի 12-ին ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներխուժումից հետո։
Մենք աջակցում և կոչ ենք անում բացել տնտեսական և տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսված է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը շատ ձեռնտու կլինի ողջ տարածաշրջանի համար։ Որը միացում է ներառում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Հաջողության հասնելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնագրի տեքստին և խուսափեն չափազանց լայն մեկնաբանություններից:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: