Փաշինյան․ Մեր առաջարկություններն ուժի մեջ են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի այն հարցին, թե ինչ խոչընդոտներ կան, որ ելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը դեռևս չի սկսվել։
«Մայիսին ես հայտարարել եմ՝ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ։ Մայիսին և դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը երեք անգամ՝ ներառյալ չակերտավոր բացահայտված փաստաթուղթը, հանդես է եկել առաջարկով, և ըստ էության, երեք անգամներն էլ մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով շարժվել առաջ։ Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով։ Սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է, նախկինում արված մեր առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- նշեց նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.