Փաշինյանը հերքում է «չկրակելու» հրամանի գոյության հնարավորությունը
Անհնար է մի իրավիճակ, երբ Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում «չկրակելու» կամ սահմանները չպաշտպանելու հրաման տրվեր։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին ասաց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, հարցրեց, թե ով է հրահանգել «չկրակել» առաջ եկող ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։
«Նախօրեին Հայաստանի արևելյան սահմաններին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ դիմադրություն ցույց տալու հրաման չի տրվել։ Ուրեմն ո՞վ հրաման չի տվել կրակ բացել հակառակորդի ուղղությամբ։ Որոշ տեսանյութերից երևում է, որ դիրքերից մեկի գրավումը տեղի է ունեցել առանց որևէ փոխհրաձգության և դիմադրության»,- ասաց Աբրահամյանը։
Ի պատասխան՝ Փաշինյանը տարակուսանք հայտնեց.
«Հնարավոր չէ, որ Հայաստանի պետական սահմանների պաշտպանության ժամանակ «չկրակելու» կամ սահմանները չպաշտպանելու հրաման տրվեր։ Դա որպես ուղիղ պետական դավաճանություն կընկալվի։ Յուրաքանչյուր ոք, ով Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ գրավոր կամ բանավոր «չկրակելու» հրաման է տալիս, պետական դավաճանություն է գործում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.