Աղվան Վարդանյան․ Փաշինյանի գերիների մասին նման հայտարարություն անել` անբարոյականության վերջին սահմանն է
Եթե մարդը ռազմագերի է, դա հատուկ կարգավիճակ է։ Անկախ նրանից` ինչպես է դա եղել, ինչ հանգամանքներում, ՀՀ–ն ունի մեկ պարտականություն` րոպե շուտ ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենակիցները լինեն ՀՀ–ում։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, անդրադառնալով երեկ գերի ընկած տղաների դեպքին, նշել էր. «Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի»։ Նրա խոսքով` զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։
«Սթափ կերպով հնարավոր չէ ընկալել այդ միտքը։ Եթե նման միտք արտահայտի Ալիևը կամ ալիևները, գուցե իրենց ազգի շահի տեսանկյունից ինչ–որ տրամաբանություն լինի այդտեղ։ Իրավական հիմք, իհարկե, չի կարող լինել այս ամենում։ Չզարմանաք, որ թշնամին սկսի օգտվել այս հայտարարությունից` չէ՞ որ մենք չենք կարող ասել, որ նշված անձը սթափ հայտարարություն չի արել»,–ասաց Վարդևանյանը։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ` Աղվան Վարդանյանը, նշեց, թե արդյո՞ք Փաշինյանի ասածը վերաբերում է նաև այն տղաներին, որոնց հետ վերադարձնելու համար վարչապետը հայտարարում էր, թե պատրաստ է իր տղային հանձնել նրանց փոխարեն։
«Հիմա նա ուղղակի «կռուտիտներ» է անում։ Այսօր ելնել ու գերիների մասին նման հայտարարություն անել` անբարոյականության վերջին սահմանն է»,–ասաց Վարդանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Հավելենք, որ «Հայաստանը» բոյկոտել է ԱԺ նիստերը և երեկվանից չի մասնակցում դրանց։ Խմբակցությունը հայտնել էր` երկրում տիրող այս լարված իրավիճակում ԱԺ–ում որևէ հարց ներառված չէ սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ և ոչ կարևոր նախագծեր են քննարկվում։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».