ՀՀ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի քայլերը
Հայաստանը կոչ է անում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները։ Ինչպես հայտնում է Վատիկանում Հայաստանի դեսպանությունը, տեղական լրատվամիջոցներում նման հայտարարությամբ է հանդես եկել Սուրբ աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։
«Միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է։ Մինչ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, այդ երկրի զինված խմբավորումները հարձակումներ են գործում Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ հանգեցնելով մարդկային կորուստների ու ավերվածությունների»,–ասել է Նազարյանը։
Նրա խոսքով` սա հայկական տարածքներն օկուպացնելու ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցմամբ։
Դեսպանը նաև հավելել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։
Նազարյանն իր մեկնաբանություններում անդրադարձել է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հարցին ու նշել, որ կարևորվում է միջազգային գործընկերների, այդ թվում` Սուրբ աթոռի կողմից երկկողմ և բազմակողմ հարթակներում հարցը շարունակաբար վերհանելը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 13:44
Политолог Роберт Устян в прямом эфире Alpha News отметил, что в прочтении концепции тюркских государств «Зангезурский коридор» вписывается в так называемый срединный коридор, который должен стать маршрутом по перевалке грузов из Китая.
-
2024-11-23 13:17
Член исполнительного органа РПА Артак Закарян написал: «17 апреля 2018 года, когда часть общества вместе с Николом на улицах готовила разрушительную смену власти с лозунгами перемен, в Национальном Собрании Армении Серж Саргсян, подробно описав ситуацию, отвечал на вопросы, связанные с развитием, безопасностью и мирным сосуществованием армянского народа.
-
2024-11-23 13:14
Израильские самолеты совершили налет на центр Бейрута. Об этом сообщил Al Hadath.
-
2024-11-23 13:11
После внешнеполитических событий власть Никола Пашиняна больше не бойкотирует события на площадках ОДКБ и СНГ. Об этом пишет газета «Грапарак», развивая тему.