Ոչ բոլոր գնահատականներն ենք հրապարակային տալիս. Զախարովան` արցախյան միջադեպերի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արցախում տեղի ունեցած վերջին միջադեպը՝ պարզաբանելով, որ Մոսկվան ոչ բոլոր գնահատականներն է հրապարակային տալիս:
Խոսքը վերաբերում է նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում ադրբեջանցի զինվորի կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբորը։ Նոյեմբերի 13-ին նա մոտեցել էր Շուշիի պաշտպանական հենակետին ու նռնակ նետել: Բացի այդ, վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցից Արցախի խաղաղ բնակիչ էր սպանվել:
Զախարովան նշել է, որ Մոսկվան աշխատում է յուրաքանչյուր կոնկրետ երկրի հետ ինչպես երկկողմ խողովակներով, այնպես էլ կոլեկտիվ հանդիպումների ընթացքում:
«Ուստի կողմերին կոչ ենք անում զուսպ լինել ու թույլ չտալ, որ իրադարձություններն այդպես զարգանան։ Ոչ բոլոր գնահատականներ ենք հրապարակային տալիս: Շատ բաներ, որոնք ասվում են, կողմերին են ասվում։ Ելնում ենք այն բանից, թե ինչն ավելի արդյունավետ կլինի այս կամ այն իրավիճակում», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրմանը, Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն անում է միջնորդի իր աշխատանքը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղության հասնելն է:
«Տվյալ դեպքում մենք գիտենք, որ պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրավիճակը չխորանա, այլ գա այն դիրքին, որից սկսվել էր էսկալացիան, որպեսզի այն խաղաղ հուն վերադառնա: Մենք պետք է դրա վրա կենտրոնանանք», - ասել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել իրավիճակի կայունացման համար, ինչով զբաղվում են պրոֆիլային գերատեսչություններն ու անձամբ Ռուսաստանի նախագահը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 13:01
Организация продовольствия и сельского хозяйства ООН (FAO) поможет фермерам Тавушской и Лорийской областей Армении освоить вспомогательные цифровые инструменты для ведения сельского хозяйства. Об этом сообщила Sputnik Армения специалист по цифровому сельскому хозяйству офиса FAO по Европе и Центральной Азии Айдай Анарбек кызы в ходе форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-29 12:58
30 лет назад братья Карапетяны построили первую церковь Святого Саркиса после распада Советского Союза.
-
2025-07-29 12:57
Пашинян (премьер-министр Армении – ред.) поручил своим соратникам до конца его отпуска положить ему на стол список сторонников среди священнослужителей с конкретными фактами, чтобы они успели достичь своей цели в вопросе церкви к последнему религиозному празднику года – воздвижению честного и животворящего Креста Господня (Хачверац).
-
2025-07-29 12:55
Очевидно, что николизм постепенно приобретает черты не христианской секты, а совершенно новой религии. Об этом на своей странице в «Facebook» написал адвокат Рубен Меликян.