Последние новости

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025 թթ ժամանակահատվածի համար։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ընտրությունը եղել է նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում:

«Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված 3 թափուր տեղի համար ներկայացված էր 4 երկրի՝ Հայաստան, Լիտվա, Ուկրաինա և Ադրբեջան, թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվել Գործադիր խորհրդի կազմում»,– նշում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցում է 1992 թվականից, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստում Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ էր ընտրվել Հայաստանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ