Գիտնականներ. ՏԱՏԻԿՆԵՐԸ ԹՈՌՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՍԻՐՈՒՄ, ՔԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Տատիկներն էմոցիոնալ առումով ավելի շատ կապված են թոռների, քան սեփական երեխաների հետ, պարզել են ԱՄՆ-ի Էմորի համալսարանի մարդաբանները: Մանրամասները ներկայացված են Proceedings of the Royal Society B. Biological Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները 50 կին են ընտրել, ովքեր 3-ից 12 տարեկան առնվազն մեկ թոռ ունեին: Կանայք նայել են իրենց թոռների և երեխաների, ինչպես նաև` անծանոթ երեխաների և մեծահասակների լուսանկարները: Այդ ընթացքում գիտնականները ֆունկցիոնալ ՄՌՏ-ի միջոցով հետևել են նրանց ուղեղին:
Պարզվել է, որ տատիկների մոտ թոռներին տեսնելիս ակտիվանում էին ուղեղի այն հատվածները, որոնք կապված են էմոցիոնալ կարեկցանքի հետ։ Սա հուշում է, որ տատիկները ձգտում են հասկանալ իրենց թոռների զգացմունքները. երբ թոռները ուրախանում են, տատիկներն ուրախանում են նրանց հետ, երբ նրանք լաց են լինում՝ տատիկները զգում են նրանց տառապանքը։
Սեփական երեխաների լուսանկարներին նայելիս ակտիվացել են նրանց ուղեղի այն հատվածները, որոնք կապված են ճանաչողական կարեկցանքի հետ:
«Էմոցիոնալ էմպատիան այն է, երբ դուք կարողանում եք զգալ այն, ինչ զգում է դիմացինը,- պարզաբանել են աշխատանքի հեղինակները։- Ճանաչողական կարեկցանքն այն է, երբ հասկանում ես, թե ինչ է նա զգում և ինչու»:
Այլ կերպ ասած, տատիկներն ամենամեծ էմոցիոնալ կապն ունեցել են իրենց թոռների հետ։
Ավելի վաղ հետազոտողների նույն խումբը նմանատիպ ուսումնասիրություններ էր անցկացրել հայրերի և երեխաների հետ։ Համեմատելով արդյունքները՝ նրանք պարզել էին, որ ուղեղում հույզերի մշակմամբ զբաղվող գոտիների, ինչպես նաև պարգևատրման և մոտիվացիայի հետ կապված գոտիների ակտիվացումը տատիկների մոտ միջինում ավելի արտահայտված է:
Այս արդյունքները մասամբ բացատրում են, թե ինչու է չափահաս երեխաներին թվում, որ իրենց ծնողներն ավելի ուրախ են տեսնել թոռներին, քան հենց իրենց: Երեխան որոշակի գծեր ունի, որոնք նրան թույլ են տալիս մանիպուլյացիայի ենթարկել ոչ միայն իր ծնողների, այլև մյուս սիրելիների ուղեղը: Մեծանալով՝ մարդիկ այլևս նույնքան հաճելի չեն, որքան մանկության տարիներին, ուստի նրանք նման հուզական ռեակցիա չեն առաջացնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).