Պատերազմից հետո Հայաստանից Արցախ է վերադարձել 47 930 արցախցի
2020թ–ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ տեղափոխված արցախցիները շարունակում են վերադառնալ Արցախ։
Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2021թ–ի սեպտեմբերի 30–ը Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի մարզպետարանների կողմից կազմակերպված ուղևորափոխադրումների արդյունքում Արցախի Հանրապետություն է տեղափոխվել 47 930 քաղաքացի։ Արցախի քաղաքացիների անվճար ուղևորափոխադրման գործընթացը շարունակվում է։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված որոշումը վերջնաժամկետ չունի։ ՀՀ կառավարությունը պարբերաբար պետական բյուջեից փոխհատուցում է պետական, համայնքային կառույցներին ու անհատ փոխադրողներին` ուղևորափոխադրումների համար կատարած ծախսերի դիմաց։
Նման մեկ որշում էլ ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Դրանով Երևանի քաղաքապետարանին է փոխանցվել 8 120 000 դրամ` 01.10.2021-28.10.2021թթ․ ժամանակահատվածում կազմակերպված ուղևորափոխադրումների դիմաց, որոնց արդյունքում Հայաստանից Արցախ է տեղափոխվել 1302 քաղաքացի, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».