Արմեն Սարգսյանը խոսել է պետությունների հավաքական պատասխանատվության մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրում անցկացվող Bloomberg-ի Նոր տնտեսական համաժողովի (Bloomberg New Economy Forum) շրջանակում որպես բանախոս հանդես է եկել կլիմայական փոփոխություններին, Covid 19-ի համավարակին և դրանցով պայմանավորված նոր մարտահրավերին վերաբերող թեմատիկ քննարկմանը:
Համաժողովը միավորել է համաշխարհային առաջնորդների, միջազգային կազմակերպությունների ու առաջատար ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համավարակի գլոբալ ազդեցության հետևանքները, դրանք դիմակայելու ուղիներն ու առաջացած նոր հնարավորությունները:
Հայաստանի նախագահն իր խոսքում մասնավորապես ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհն ու մարդկությունն այսօր առերեսվում են բազմաթիվ մարտահրավերների ու սպառնալիքների, որոնց թվում են կլիմայական փոփոխությունների, կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած հրատապ խնդիրները: Դրանք կարգավորելու և լուծումներ գտնելու համար նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել հավաքական պատասխանատվության դրսևորումը, համարձակ քայլերն ու միասնական ջանքերի գործադրումը՝ ընդգծելով, որ առաջ գնալու ճանապարհը կանաչ տեխնոլոգիաներն են:
Կարևորելով բոլոր երկրների՝ կանաչ և խաղաղ ապագա ստեղծելու հանձնառությունը՝ նախագահ Սարգսյանը ցավով է արձանագրել, որ կան երկրներ, որոնց անգամ համավարակի նման արհավիրքն ետ չպահեց անմարդկային գործողություններից: Նա նշել է, որ անցած տարի հենց համավարակի ծանր շրջանում Հայաստանի հարևան Ադրբեջանը լայնամասշտաբ և աղետալի պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, իսկ ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական ուժերն հարձակում էին գործել Հայաստանի Ջերմուկ քաղաքից և Սևանա լճից ոչ հեռու գտնվող՝ բնապահպանական ու ջրային ռեսուրսների առումով խիստ զգայուն տարածքների վրա: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները մարդկային զոհերի պատճառ են դարձել, ինչպես նաև մեծ վնաս հասցրել բնակչությանն ու բնությանը: Նախագահ Սարգսյանը քննարկման մասնակիցներին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մեր երկրի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների վերաբերյալ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.