Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ, ԵՎ ԼԵԳԻՏԻՄ Է ՆՐԱՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
Բանախոսն ընդգծում է՝
- Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որը նման է կանխատեսելի շարունակությամբ, ոչ նորմալ, այլ ужас սերիալի:
- Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, լեգիտիմ չեն նրա հայտարարությունները, և լեգիտիմ է նրան հեռացնելու ցանկացած միջոց:
- Կամ Նիկոլը պետք է հեռանա, կամ շարունակելու է սպանել մեր երեխաներին՝ հերթական արհավիրքը բերելով:
- Սյունիքը մերկացվեց, դարձավ խոցելի, երբ Փաշինյանը հրահանգեց զորքերը հետ քաշել. սա դիտավորյալ հետևողական քաղաքականություն է, նպատակը՝
1. Հայկական պետությունից թողնել ձևանմուշ
2. Կտրել մեզ Իրանից
3. Հակառուսական տրամադրությունների միջոցով ապահովել վերջնական աշխարհաքաղաքական շրջադարձ:
- Աշխարհն ականատես է ղարաբաղանման մի քանի կոնֆլիկտների, բայց ոչ մի ազգ իր շահը չի զիջում՝ ասելով, թե աշխարհը հոգնել է…, ոչ պաղեստինցիները, ոչ հրեաները, ոչ հույները…
- Հայաստանում 2018-ին իշխանության է եկել ամենառուսատյաց խունտան, բայց այսօր դարձել է ամենառուսահպատակը:
- Այսօր Հայաստանն այնքան է կորցրել ինքնիշխանությունը, որ չունենք ինքնուրույն ոտքի կանգնելու կապիտալ, ռեսուրս, ներուժ:
- Հայաստանին պետք է Մարշալի պլանի նման վերականգնման աշխարհաքաղաքական պլան:
- Նիկոլ Փաշինյանը մսխեց ՀՀ ինքնիշխանությունն այնպես, որ այսօր երկիրը դարձել է պրոտեկտորատ:
- Պատերազմից հետո՝ 2020թ. նոյեմբերի 10-ին, մենք ավելի լավ վիճակում էինք՝ որպես պետություն, քան այսօր: Այն ժամանակ աշխարհը կարծում էր՝ պատերազմում պարտված ղեկավարը՝ Նիկոլը, գնալու է: Հունիսի 20-ի ընտրություններից հետո աշխարհը զարմացավ՝ դա նշանակում է, որ այս ժողովրդի հետ կարելի է անել ամեն ինչ:
- Կարգավիճակը և հիմնարար սկզբունքները տարբեր բաներ են: Կարգավիճակը պարտադրվում է վերևից, հիմնարար սկզբունքները՝ ներքևից՝ ժողովրդի կողմից: Վերջին 6-7 ամիսների ընթացքում այս իշխանություններն առհասարակ չեն խոսում հիմնարար սկզբունքների մասին:
- Ռուսաստանը չի շտապում կարգավիճակի հարցը քննարկել: Ռուսաստանը երկար խաղ է խաղում, իսկ արդյո՞ք Հայաստանը մի թոքով շնչահեղձ չի լինի այս երկարաժամկետ խաղում: Ես հասկանում եմ Ռուսաստանի շահը, բայց չեմ տեսնում այստեղ Հայաստանի շահի լիարժեք արտահայտումը:
- Մեզ ասֆալտ են տալիս, փոխարենը՝ տանում են մեր հայրենիքը:
- Ցավոք սրտի, ընդդիմությունը և հասարակությունը չի կարողացել խոչընդոտել Փաշինյանի դավաճանական ոչ մի քայլի:
- Փաշինյանը 2020թ. մայիսին չստորագրեց սեղանին դրված փաստաթուղթը, որովհետև գնում էր խորհրդարանական ընտրությունների, հունիսի ընտրություններում ռիսկի չդիմելու համար շշնջացել է ինչ-որ «մարդկանց» ականջին, թե՝ ընտրվեմ՝ հետո կստորագրեմ:
- Հայաստանը բանակցային այն դիրքերում չէ, որպեսզի լծվի դելիմիտացիայի և դեմարկացիայի նման լուրջ պրոցեսին:
- Կապիտուլյանտն ընտրարշավի ժամանակ շահարկեց գերիների թեման, իսկ հիմա դրա կարիքը չունի: Վերջին շրջանում փորձում էր պարտության ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, հիմա երկրորդ արարն է՝ հիմա գերիներն են մեղավոր…
- Ընդդիմության մեջ կա իդեաների ճգնաժամ:
- Քանի դեռ Փաշինյանին հաջողվում է մեզ՝ հայերիս բաժանել, նա տիրելու է մեզ:
- Մեր ազգային իմունիտետն անջատել են և օրվա «հացփողի» խնդիրների հետևում մեզ կուրացնում են երկարաժամկետ վտանգների նկատմամբ:
- Ընդդիմության ընդդիմության մեջ բազմաթիվ սրտացավ մարդիկ կան, բայցև կան նաև պղտոր ջրի մեջ ձուկ որսացողներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 10:08
Когда нет ни содержания, ни четкой ориентации, некоторые «оппозиционные круги» свою неспособность разобраться в ситуации пытаются компенсировать самыми примитивными манипуляциями Главная цель подобных публикаций – не проанализировать реальность, а просто превратить Сержа Саргсяна в очередного «врага», на которого можно свалить собственные неудачи, бездействие и организационную некомпетентность, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-25 09:35
Вот уже почти два месяца весь армянский народ на Родине и в Диаспоре с нарастающей тревогой и возмущением наблюдает за усиливающимся с каждым днем давлением властей Армении на Армянскую Апостольскую Церковь (ААЦ). Премьер-министр страны Никол Пашинян продолжает угрожать Католикосу Всех Армян Гарегину Второму и буквально на днях в очередной раз выступил с призывом к своим сторонникам «освободить Патриаршие покои» от Главы ААЦ. Чтобы лучше понять текущую ситуацию в Армении, мы вновь обратились с рядом вопросов к председателю регионального отделения Союза армян России Краснодарского края Камо Айрапетяну.
-
2025-07-23 09:52
США предлагают удовлетворить принципиальные требования Баку о беспрепятственном транзите, сохранив номинальный суверенитет Армении над этой частью своей территории, что «в переводе с дипломатического языка означает «суверенитет на словах», написал в своем ТГ-канале тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян. Публикацию полностью приводим ниже.
-
2025-07-23 09:49
То, что еще несколько месяцев назад, лидер Азербайджана считал необходимым облекать в более или менее политически корректные формулировки, сегодня произносится уже без оглядки на мнение Москвы: Алиев полагает, что его позиции в регионе и в Евразии в целом достаточно сильны, написал в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов. Публикацию полностью приводим ниже.