Այս պահի տվյալներով` հայկական կողմը 6 զոհ ունի. ՊՆ-ն անուններ է հրապարակել
Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը հրապարակել է նրանց անունները`
1․ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան,
պայմանագրային զինծառայողներ՝
2․ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան,
3․ 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան,
4․ 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան,
5․ 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։
«Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնություն դեռ պարզվում է»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՊՆ-ի` ռուսական կողմի միջնորդությամբ և մասնակցությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները՝ մարտերի հետևանքով գերեվարվածներին վերադարձնելու և անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նոյեմբերի 19-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.