Քասախում բնակիչները բողոքում են համայքնապետի ՔՊ-ական պաշտոնակատարի դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կոտայքի մարզի Քասախ համայնքում, որտեղ բնակիչները բողոքում համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ, երեկոյան ավելացել են ոստիկանության աշխատակիցները:
Բնակիչներն առավոտից համայնքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում: Մինչ այդ համայնքապետի տեղակալ Նարեկ Մկրտչյանը News.am-ին հայտնել էր, որ համայնքապետը արձակուրդ է գնացել և իրեն նշանակել է պաշտոնակատար, իսկ արձակուրդում եղած ժամանակ Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս մարդուն աշխատանքից ազատել և այլ ժամանակավոր պաշտոնակատար նշանակել: Ի դեպ, համայնքի ղեկավարը մի քանի շաբաթ առաջ կալանավորվել է:
Նշենք, որ մարզպետի կողմից նշանակված նոր պաշտոնակատարը ՔՊ-ից է՝՝ Արտակ Թովմասյանը, ով նաև ընդգրկված է Նաիրի խոշորացված համայնքում (Քասախն ընդգրկված է այդ համայնքում) ՏԻՄ ընտրությունների ՔՊ ցուցակում:
Ակցիայի մասնակիցներից մեկը News.am-ին հայտնեց, որ հիմա համայնքապետարանի դուռը փակ է, պահակները ի նշան բողոքի փակել են դուռը, որպեսզի նոր ԺՊ-ն չմտնի այնտեղ:
«Ոստիկանները հիմա ուզում են կոտրել դուռը: ԺՊ նշանակելու մարզպետի որոշումը անօրինական է, դրանով ինքը խախտել է և աշխատանքային օրենսգիրքը, և Ընտրական օրենսգիրքը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ այստեղ են հավաքվել մեծ թվով կարմիրբերետավորներ, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց, սակայն քիչ անց հանդարտվեց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.