Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՐԶԻ՝ ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ Ո՞ՂՋ Է ԵՂԵԼ, Ե՞ՐԲ ՏԱՐՎԵԼ Է ԲԱՔՈՒ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ նոյեմբերի 16-ին ծավալված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի կորուստների մասին տրվող հակասական տեղեկատվությանը, մասնավորապես՝ ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանի մահվան հանգամանքների շուրջ բազմաթիվ հարցեր առաջացնող տեղեկություններին։
Մասնավորապես, մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողների է գերեվարել, ապա հրաման է ստացվել ազատ արձակել նրանց։ Թշնամուն գերի վերցրած Տարոն Սահակյանն այդ հրամանը կատարելիս ինքն է գերեվարվել։ Այս տեղեկություններին հաջորդեց պաշտոնական հերքում՝ ՊՆ-ից, հերքմամբ հանդես եկավ նաև զոհված ավագ լեյտենանտի եղբայրը։
Պատգամավոր Արթուր Ղազինյանը ուշադրություն հրավիրեց մի քանի հանգամանքների վրա․ մարտերը ծավալվել են հայ-ադրբեջանական շփման գծում, սակայն գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվի՛ց է ինքնաթիռով, հատուկ չվերթով Երևան տեղափոխել Տարոն Սահակյանի աճյունը, բացի այդ, տեղափոխել է միայն նրա աճյունը, այլ զոհվածների մարմիններ ինքնաթիռով չեն բերվել։
«Հարց է առաջանում, թե ինչպե՞ս Տարոն Սահակյանի մարմինը հայտնվեց Բաքվում, ինչու՞ Ռուստամ Մուրադովը գնաց միայն նրան բերելու՝ հատուկ չվերթով, ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել։ Կառավարական ֆեյքերը տարածում էին մի տեղեկություն, ըստ որի Տարոնի եղբայրը հայտնում է, որ մարմինը տեսել է, այն խոշտանգված չի եղել։ Ես կարծում եմ, որ սա ամենաառեղծվածային պահերից մեկն է, որը պետք է դառնա հատուկ հետաքննության նյութ»,- ասաց Ղազինյանը՝ շեշտելով, որ ոչ ոքի իր հայտարարությունների համար մեղադրելու ցանկություն չունի, սակայն իշխանության 3 տարվա տեղեկատվական քաղաքականությունը շատ հարցեր է առաջացնում։
«Տարոն Սահակյանի մարմինը դատաբժշկական փորձաքննության կենթարկվի, և մենք իրականում կհասկանանք՝ նա ո՞ղջ է եղել, երբ տարվել է Բաքու, թե՞ ոչ, որովհետև հարց է առաջանում՝ մահացածին ինչու՞ են տանում Բաքու և ինչու՞ է Ռուստամ Մուրադովը գնում նրան բերելու։ Ենթադրում եմ, որ գնացել էր բերելու ոչ թե աճյունը, այլ անձին և տեսել է, որ մահացած է»,- կարծիք հայտնեց Արթուր Ղազինյանը։
Նա նաև ենթադրեց, որ այս դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Հայաստանում։
«Ենթադրում եմ, որ այս դրվագը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն հայկական ու ադրբեջանական տիրույթում, այլև ռուսական միջնորդական առաքելության մեջ, և Ռուստամ Մուրադովն իր պարտքն է համարել գնալ այդ զինվորականի հետևից։ Դա հետագայում կպարզվի, մութ չի մնա»,- նշեց պատգամավորը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.