Իրանցի զինվորականները Պարսից ծոցում օտարերկրյա նավ են ձերբակալել
Իրանցի զինվորականները Պարսից ծոցում 150 հազար լիտր վառելիքի մաքսանենգության փորձի կասկածանքով արտասահմանյան նավ են ձերբակալել: Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավը հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի ափերի մոտ։
«Զինվորականները 150 հազար լիտր վառելիք են առգրավել, նավի անձնակազմի 11 անդամների նկատմամբ հետաքննություն է սկսվել», - նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանում ձերբակալված նավը։ Չի հաղորդվում նաև, թե անձնակազմի անդամները որ պետության քաղաքացիներ են։
Հիշեցնենք` Իրանի ՌԾՈւ-ն նոյեմբերի 3-ին հայտնել էր, որ Օմանի ծոցում ամերիկյան զինվորականները փորձել են իրանական լցանավ գրավել, բայց այդ փորձը կանխվել է։ Ավելի ուշ Պենտագոնը հերքել էր այդ տեղեկությունը և հայտարարել, որ իրանական ուժերն են փորձել առևտրային նավ գրավել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.