ԼՂ խնդրի կարգավորման հարցում պայմանավորվել ենք առաջ շարժվել փոքր քայլերով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է ֆրանսիական «Լը Ֆիգարո» (Le Figaro) թերթին տված հարցազրույցում։
«Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը»,–նշել է նա։
Միրզոյանը շեշտել է, որ Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ արտգործնախարարը հարցազրույցը տվել է նոյեմբերի 11-ին փարիզյան այցի շրջանակում։ ԱԳՆ–ն հարցազրույցի տեքստը հրապարակել է այսօր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.