Սիրանուշ Սահակյան․ Գերեվարված զինծառայողները 13-ից շատ են
Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված զինծառայողների թիվն իրականում 13 չէ. անհետ կորածների մեծ մասը գերեվարվածներ են, «Սպուտնիկ Արմենիա» -ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«ՀՀ ՊՆ-ի հրապարակած տվյալներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին 4 անձի վերաբերյալ արդեն իսկ գանգատներ բացել ենք, սակայն հասկանալի է, որ բոլոր անհետ կորած կամ գերեվարված անձանց առնչությամբ նաև միջպետական գանգատի շրջանակում թարմացումներ տեղի կունենան»,- նշել է նա։
Իրավապաշտպանները մշտական կապի մեջ են հայ ռազմագերիների խնդրով զբաղվող լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ։ Սահակյանի խոսքով` գրասենյակն արդեն իսկ ձեռք է բերել որոշակի տեղեկություններ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի հրահրած ագրեսիայի դեմ մղվող ինքնապաշտպանական մարտերում ներգրավված անձանց վերաբերյալ, շուտով միջպետական գանգատի շրջանակում նոր գերեվարվածների խնդիրը կներկայացվի Եվրոպական դատարանին։
«Մենք համակցելու ենք անհատական գանգատները միջպետական գանգատների հետ և անհատական գործի շրջանակում նոր գործեր չենք ներկայացնի, քանի որ այդ տեղեկություններն արդեն ներառված կլինեն միջպետական գանգատի շրջանակում»,- պարզաբանել է Սահակյանը։
Նա նշել է, որ ռազմագերու կարգավիճակի առումով որևէ նշանակություն չունի, թե որտեղ է գերեվարվել անձը` իր երկրի ինքնիշխան տարածքում, թե հակառակորդի կողմից օկուպացված գոտում։ Մինչդեռ միջպետական գանգատի տեսանկյունից դա բավականին կարևոր է։
«Եթե ԼՂ կոնֆլիկտի պարագայում միջազգային աղմուկ չբարձրացնելն ինչ-որ բացատրություն կարող էր ունենալ, ինչը բացառապես կարող է ադրբեջանական լոբբինգի հետևանք լինել, այս պարագայում նման արդարացումներ չեն կարող ներկայացվել»,- ասել է իրավապաշտպանը։
Սահակյանի խոսքով` այս դեպքում գործ ունենք ինքնապաշտպանության հետ, որը հստակ կանոնակարգվում է նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ։
«Այստեղ որևէ բացատրություն չկա, թե ինչպես Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանը պետք է փորձեր ինքնապաշտպանվել, և այս պարագայում գործ ունենք նաև բացահայտ ագրեսիայի հետ, որը սպառնում է նաև միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,- ասել է Սահակյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.