Պուտինն ու Փաշինյանը քննարկել են տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները՝ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հայտարարություն էր տարածել, համաձայն որի Շառլ Միշելը պայմանավորվածություն է ձեռք բերել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, տեղեկացնում է Aysor.am-ը ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: