«5165 շարժումը» պահանջում է Փաշինյանից ներկայացնել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը
«5165 շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է ներկայացնել սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը։
Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժումը։
«Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»,–նշված է հայտարարության մեջ։
Կարին Տոնոյանի ղեկավարած շարժումը հիշեցնում է, որ համաձայն ՀՀ Սահմանադրության` ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, իսկ համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման` ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
Շարժումը պահանջում է ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ նախագահից իրենց իրավասությունների սահմաններում բարձրացնել ստորագրվելիք փաստաթուղթը հրապարակելու հարցը:
Միաժամանակ, շարժումը նոյեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին հավաքվելու է ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ներկայացնելու այս պահանջը: Նշվում է, որ տեղում կներկայացնեն նաև հետագա գործողությունների ծրագիրը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.