Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ Էրդողանի՝ թյուրքական աշխարհի քարտեզում նշված չէ, որ դրա կենտրոնը Ալթայում է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ թյուրքական աշխարհի քարտեզում, որը Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բախչելին նվիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը գտնվում է ոչ թե Թուրքիայում, այլ Ալթայում՝ Ռուսաստանում: Այդ մասին Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր թուրք գործընկերները շրջանառում են թյուրքական միասնության գաղափարը, ինչը նորմալ է: Ես միայն կարող եմ ափսոսանք հայտնել, որ քարտեզում, այնուամենայնիվ, նշված չէ կարմիր աստղ թյուրքական աշխարհի կենտրոնում»,-ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ կենտրոնը ոչ թե Թուրքիայում է, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում»:
Պեսկովը նշել է, որ դա յուրաքանչյուր թյուրքի համար այն սրբազան վայրն է, որտեղից նրանք սերել են: «Ես դա որպես թյուրքագետ եմ ասում»,-ընդգծել է նա:
Ավելի վաղ ԱՇԿ թվիթերյան էջում տեղադրվել էր Էրդողանի և Բախչելիի լուսանկարը, որոնց ձեռքում այսպես կոչված թյուրքական աշխարհի քարտեզն էր: Դրանում ներկայացված է Ռուսաստանի զգալի մասը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.