Последние новости

Ադրբեջանի հերթական սադրանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Ադրբեջանի հայտարարությունները Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու վերաբերյալ հերթական սադրանքն են, Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր ներկայացնել՝ Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։

ԱԳՆ-ում հայտարարել են, որ այս պահին Ադրբեջանի կողմից նման հարցում ուղարկելու մասին տեղեկատվություն չկա:

Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին և պաշտոնյաների հայտարարություններին, ապա Բաքուն մշտապես քաղաքականացնում է մշակութային ծրագրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հանդես է գալիս տարբեր սադրիչ նախաձեռնություններով:

«Այդ առումով բացառություն չէ նաև Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրելու հայտի վերաբերյալ հայտարարությունը»,-ասվում է պարզաբանման մեջ։

ԱԳՆ-ից հայտնեցին նաև, որ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում հայկական մշակութային և կրոնական արժեքների պատշաճ պահպանման հարցը գտնվում է գերատեսչության ուշադրության կենտրոնում:

Այս առումով աշխատանքներ են տարվում, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ հայկական պատմամշակութային ժառանգության էության ոչնչացումն ու խեղաթյուրումը կանխելու համար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ