Последние новости

Սերժ Սարգսյանը չի վախենում կալանավորվելուց. Շարմազանովը մեղադրանքը շինծու է համարում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը բացարձակապես շինծու է։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով գործարար Սիլվա Հակոբյանի ցուցմունքով Սարգսյանին մեղադրանք ներկայացնելու փաստին։

Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Facebook–ի իր էջում գրառում էր արել և հայտնել` Սարգսյանին կանչել են հարցաքննության որպես մեղադրյալ։

«Սա հերթական խղճուկ մեղադրանքն է, և սրանով իշխանությունը հասարակության ուշադրությունը շեղում է Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Սերժ Սարգսյանը չի վախենում ո՛չ ձերբակալվելուց, ո՛չ բերման ենթարկվելուց, ո՛չ կալանավորվելուց։ Եթե դա կօգնի Սյունիքի ու Արցախի հայկական լինելուն, նա բազմիցս նշել է, որ պատրաստ է»,–ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանությունը չի սպասարկում ՀՀ շահերը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ