Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ՆԻԿՈԼԸ ՇԵՂՈՒՄ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՀԱՋՈՐԴ ԴԱՎԱԴԻՐ ՈՐՈՇՈՒՄԻՑ
Կապիտուլյանտ Նիկոլն ակտիվորեն շարունակում է Հայաստանի Հանրապետությանը ներսից պայթեցնելու իր դավադիր արշավանքը: Նախկին իշխանությունների, և հատկապես նախագահների նկատմամբ քրեական շինծու գործերի, կեղծ մեղադրանքների, զրպարտանքների ցուցադրական “շքերթով” քանդեց հասարակության միասնականությունն ու բարոյալքեց բանակը: Արդյունքում հանձնեց Արցախը, ավիրեց հայկական պաշտպանական համակարգը, Հայաստանին զրկեց իր սահմանային անվտանգության բոլոր գոտիներից, Սյունիքի սահմանները նվիրեց թշնամուն իսկ բնակավայրերը դարձրեց թշնամու թիրախ:
Սերժ Սարգսյանի դեմ երկրորդ շինծու մեղադրանքն առաջադրելով՝ կապիտուլյանտը հասարակության ուշադրությունը շեղում է Հայաստանի մի շարք այլ տարածքներ թուրքերին հանձնելու իր հաջորդ դավադիր որոշումից:
Եթե հիշում եք, այս տարվա հոկտեմբերի 1-ին, ՀՀԿ ծաղկաձորյան կոնֆերանսի իր ելույթում, ՀՀ 3-րդ Նախագահ Սարգսյանը պատասխանեց Ալիևի հոխորտանքներին՝ ասելով.
…«Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ…Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են»:
Ըստ էության, Սերժ Սարգսյանի թիրախավորումը շարունակվում է, և ամենայն հավանականությամբ, Նիկոլը կատարում է Ալիևի հաջորդ ցանկությունը:
Կեցցե՛ն հայ քննիչները, դատախազները, դատավորներն ու նիկոլապատկան մյուս մարմինները, որոնք չգիտեն, թե իրականում ի՞նչ են անում: Նրանք օգնում են Նիկոլին՝ հանձնել իրենց իսկ հայրերի ու պապերի Հայրենիքը:
Իսկ հայկական իրավական համակարգի մեր “հերոսները” գիտե՞ն արդյոք, թե ինչ են պատասխանելու իրենց երեխաներին ու թոռներին, երբ վերջիններս հարցնեն, թե ինչո՞ւ էին շինծու գործերով հանդես գալիս Արցախի հերոսների դեմ:
Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:49
Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций. Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.
-
2025-07-30 10:37
Планы турок не изменились, по их мнению, сейчас самое время для реализации этих планов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов.
-
2025-07-30 10:03
Великий ОванесТуманян говорил, что своим ходом Россия не уничтожает народы, а освобождает, - пишет на своей странице в Фейсбук руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.
-
2025-07-30 09:31
"У каждого есть личная жизнь", - так отреагировал специалист по международному праву, правозащитник Ара Казарян на заявление Никола Пашиняна, что "у Католикоса нет личной жизни", пишет aravot.am. По словам правозащитника, решать, о чем можно говорить, должна публичная власть, а не единолично какой-то политический деятель. Публикацию полностью приводим ниже.