Սոֆյա Հովսեփյան․ Սյունիքում ևս 5 գյուղ գտնվում է շրջափակման մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սյունիքում այսօր ևս 5 գյուղ գտնվում է շրջափակման մեջ: Այս մասին Կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Այսօր մենք փողոցներում ակցիա էինք անցկացնում և կային մարդիկ, ովքեր ասում էին` մենք աշխատանքի ենք ու դուք սահմանափակում եք մեր իրավունքը, ես ուզում եմ հարց տամ մեր քաղաքացիներին` արդյոք տեղյակ են, որ նույն Սյունիքում սահմանափակված է մարդու ազատ տեղաշարժվելը, անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը և այդ մարդիկ անգամ մի կտոր հացի համար չեն կարող իրենց բնակվայրից դուրս գան: Բացարձակ կտրված են և ակնկալում են, որ պետք է երևան քաղաքի տաքուկ անկյուններում նստած մարդիկ, դուրս գան և իրավատեր, հայրենատեր, պահանջատեր լինեն»,-ասաց նա:
Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենք շարունակելու են ակցիաները և փաստաթուղթը Կառավարություն հանձնելուց հետո պետք է հանձնեն նաև նախագահին և ԱԺ:
«Այնուհետև պետք է օրն ամփոփենք 17:00 Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաքով: Ես խնդրում և կոչ եմ անում բոլորին` միանալ այս ակցիաներին, որոնք շարունակական են լինելու, ամեն օր են լինելու: Մենք պահանջելու ենք, որ որևէ փատաթուղթ առանց ժողովրդի իմացության չստորագրեն»,- ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.