Նախիջանում ադրբեջանցիները մաքսային տերմինալ են կառուցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փաստորեն մենք չսահմանափակվեցինք Գորիս-Կապան M2 ճանապարհը հատվածը կորցնելով, կորցրինք նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, այսինքն հիմա մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ թվով 600 հոգի, Կապան հասնելու համար պետք է շրջադարձ կատարեն Մեղրիով, Քաջարանով՝ անցնելով 150 կմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհին, Հակոբյանը նշեց, որ այն կառուցված է սխալ նախագծով, բավականին նեղ է. «Այն արդեն շատ դժվարանցանելի է, քանի որ բոլոր մեքենաների հոսքն ուղղվում է այդ ճանապարհով, իսկ երբ ձյուն գա, սառցապատվի ճանապարհը, այն դառնալու է անանցանելի, և մեր հայրենակիցները արգելափակվելու են Կապանում, Քաջարանում, Մեղրիում»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այժմ ինտենսիվորեն կառուցվում է Անգեղակոթ-Շաղատ ճանապարհը․ «Եթե նայենք Google-ով, հաջորդիվ Նախիջևանի սահմանն է, և ադրբեջանցիները արդեն իսկ կառուցել, վերջացրել են մաքսային տերմինալ։ Նրանց ակտիվությունը հենց այդ հատվածում առնվազն իրավունք է տալիս մտածելու, որ ադրբեջանցիները փորձելու են այդ տեղով ստանալ ճանապարհ»,-ասաց նա՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ դա կդառնա իր քաղաքական վախճանը, փորձում է պայմանավորվածությունից հետ կանգնել։
Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Հակոբյանը տեսակետ հայտնեց, թե դրա մասին պայմանավորվել են՝ շրջանցելով Մոսկվային. «Կարծում եմ՝ մոտ ապագայում մեզ սպասվում են շատ արագ և հագեցած զարգացումներ»,-ասաց նա:
Վահե Հակոբյանը հայտնեց, որ նախաձեռնել են լսումներ, որոնք կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում, և հրավիրել են բոլոր արտախորհրդարանական ուժերին՝ այս իշխանության դեմ մեկ ռազմավարություն մշակելու համար, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.