Բարձրագույն դատական խորհուրդը չի խրախուսում դատավորների գործունեության վարկանիշավորումը
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել: Հայտարարության մեջ ասվում է.
«Այսօր ««HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի»» ֆեսյբուքյան էջում տարածվել է հայտարարություն՝ «ՊԱՐԳԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄ» վերնագրով, որի հեղինակները դրամական պարգև են խոստանում այն անձանց, որոնց հաղորդումների հիման վրա, իրենց բնորոշմամբ, «ցածր վարկանիշ» ունեցող դատավորների նկատմամբ կհարուցվեն կարգապահական վարույթներ:
Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում և անընդունելի է համարում նման հրապարակումները, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործընթացների համար վճարներ սահմանելը՝ նման գործելաոճը համարելով վտանգավոր ինչպես դատական իշխանության անկախ գործունեության ապահովման, այնպես էլ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, դրանք քննելու և լուծելու գործընթացների տեսանկյունից:
««HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի»՝ վերը նշված հայտարարությանը կից օգտագործվել է Բարձրագույն դատական խորհրդի տարբերանշանը, որի արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, թե Խորհուրդը որևէ առնչություն ունի այս հայտարարության հետ: Պահանջում ենք անհապաղ հեռացնել հայտարարությանը կցված տարբերանշանը և կոչ անում զերծ մնալ Խորհրդի անունը շահարկելուց:
Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի խրախուսում դատավորների գործունեության, այսպես կոչված, վարկանիշավորումը՝ այն համարելով խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գործընթաց, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արդեն իսկ շատ մանրամասն կանոնակարգում է դատավորների գնահատման կարգը:
Միևնույն ժամանակ, Խորհուրդը կարևորում է փաստաբանության դերը Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության ամրապնդման գործում և հույս հայտնում, որ փաստաբանական համայնքի ֆինանսական միջոցները և ջանքերը կօգտագործվեն ՓՊ-ի կանոնադրական նպատակներին խիստ համապատասխան», - նշված է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 18:10
Доходы бюджета Армении за I полугодие 2025 года выросли на 15,2% и составили 1 433 млрд драмов (~ 3,72 млрд $). Расходы увеличились на 19,4%, достигнув 1 472 млрд драмов (~ 3,82 млрд $), но при этом оказались примерно на 15 % ниже запланированных показателей. Эти данные отражены в статистике министерства финансов Армении.
-
2025-07-30 18:09
Апелляционный уголовный суд признал незаконным обыск 18 июня в доме главы ГК «Ташир» Самвела Карапетяна. Об этом сообщила адвокат Лианна Гаспарян.
-
2025-07-30 18:01
Бывший депутат Бундестага Эдуард Линтнер был признан виновным в получении более 60 000 евро от структур, связанных с Азербайджаном, за положительные высказывания и политическую деятельность в интересах этой страны в Совете Европы, сообщает ZDF.
-
2025-07-30 18:00
Апелляционный суд отклонил жалобу адвокатов по поводу ареста главы Ширакской епархии ААЦ, архиепископа Микаэла Аджапахяна.