«ՏՀՏ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ՝ ՈՐՊԵՍ ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝
հեռահաղորդակցության ոլորտի հայաստանյան ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ
Տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները որոշիչ դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում: Ըստ այդմ՝ տնտեսության թվայնացումն ու պետության թվային օրակարգի իրագործումը նախ և առաջ ենթադրում են ՏՀՏ ոլորտի ընկերությունների թվային վերափոխում:
Ի՞նչ է թվային վերափոխումը։ Դա թվային տեխնոլոգիաների ու լուծումների կիրառումն է ոչ թվային տեխնոլոգիաների ու լուծումների փոխարեն՝ ծառայություններն ու բիզնեսը վերափոխելու նպատակով, ինչպես նաև՝ արդեն իսկ գործող թվային տեխնոլոգիաների արդիականացումը: Այսպիսով՝ թվայնացումը տեխնոլոգիաների և դրանց վրա հիմնված՝ լուծումների որակապես նոր մակարդակի ներդրումն է, այլ ոչ թե գործող հզորությունների ավելացնելը։
Թե՛ աշխարհում, թե՛ մասնավորապես Հայաստանում, ՏՀՏ ոլորտի ընկերություններն կանգնած են եղել երկընտրանքի առաջ. սեփական ենթակառուցվածքը ծառայեցնել թվային լուծումների համար իբրև միջնորդ հարթակ, թե թվային ծառայություններ մատուցել անմիջականորեն՝ շուկային առաջարկելով սեփական լուծումներ: Շատ կարևոր է նաև պետության ու հանրային շահերը ներկայացնող՝ կարգավորող մարմնի դերը տնտեսության, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի թվայնացման օրակարգին ուղղություն տալու և համագործակցության ասպարեզում:
Հայաստանի թվային օրակարգին վերաբերող այս և նման այլ խնդիրներ են քննարկվել Խելացի լուծումների կիրառությանը նվիրված՝ Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի ընթացքում՝ «ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցներն են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։
«Երբ տարիներ առաջ, 2006 թվականին ՀԾԿՀ-ն ստանձնեց ոլորտի կարգավորման գործառույթը, խնդիր էր դրված մեծ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը: Համատեղ ջանքերով, մրցակցային սկզբունքներին հավատարիմ՝ մեր երկրում հաջողվեց լուծել այդ հարցը: Այսօր արդեն այլ մարտահրավերներ կան: Նոր տեխնոլոգիաների համար պահանջվող ներդրումներն ահռելի են, իսկ ներկայումս թվային ծառայությունների սպառման ծավալները՝ ցածր: Ուստի, այստեղ մեծ է պետության դերն այդ ծառայությունների լայն տարածման, դրանց պատվերների ապահովման միջոցով խթանելու մասնավոր հատվածի ներդրումները նոր տեխնոլոգիաներում», - ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:
«Ըստ փորձագետների 2022 թվականին ինտերնետին միացված սարքերի թիվն աշխարհում կգերազանցի 29 միլիարդը, իսկ դրանց 40%-ը կլինեն շարժական։ Հայաստանում թվային տնտեսության մասին խոսելիս, մենք ոչ միայն պետք է մտածենք խելացի տան, ամպային, արհեստական բանականության հիման վրա աշխատող տեխնոլոգիաների ներդրման ու հանրայնացման մասին, այլև արագացնենք թվայնացումը հասարակական առավելապես մեծ արժեք ունեցող ոլորտներում, ինչպիսիք, օրինակ, փոքր ու միջին ձեռնարկություններն են, որոնք, կարելի է ասել՝ չեն օգտվում առաջադեմ ամպային ծառայություններից։ Դպրոցներից սկսած թե՛ պետության, թե՛ Ucom-ի, թե՛ գործընկեր օպերատորների անելիքը շատ է», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
«Շատ կարևոր է հեռահաղորդակցության դերը՝ որպես թվային տնտեսության կայացման, զարգացման և առաջխաղացման հիմնական ենթակառուցվածք։ Այս համատեքստում իր ուրույն դերակատարությունն է ունենալու հեռահաղորդակցության էվոլյուցիոն հաջորդ փուլը՝ անցումը ենթակառուցվածքային նշանակության ծառայությունների մատուցումից դեպի բովանդակություն, ՏՏ լուծումների՝ ներառյալ ամպային ծառայությունների տրամադրումը, ինչն էլ արդեն մեկնարկել է մեր ընկերության կողմից։
Թվային տնտեսության կայացման գործընթացում կարևոր է նաև թվային ծառայությունների առկայությունը և հետագա զարգացումը պետական ոլորտում։ Եվ այստեղ, հիմք ընդունելով զարգացած երկրների փորձը, կարևոր է, որ պետությունը ստանձնի առաջատարի դերը՝ կիրառելով բոլոր համապատասխան ենթակառուցվածքներն ու լծակներն առաջադեմ թվային էկոհամակարգ ձևավորելու նպատակով», - նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
««Հեռահաղողորդակցությունը որպես «Խելացի խողավակ» (Smart pipe) կամ «Կույր խողովակ» (Blind pipe) բանավեճի ելքը հօգուտ առաջինի, կանխորոշեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետագա ընթացքը: Այսօր նորարարական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես խթանում են հենց ՏՀՏ ոլորտի ընկերությունները՝ քանի որ սպառողների կողմից կա պահանջարկ՝ ավելի հարմարավետ թվային գործիքների՝ հարթակների ու հավելվածների, ամպային պլատֆորմների։ Միաժամանակ՝ ՏՀՏ ոլորտը խթանում է զարգացումը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում և այս ոլորտի ընկերությունների՝ ներառյալ հայկական սթարթափների արտադրանքի, առկա կամ պոտենցիալ սպառողն է՝ քանի որ հենց ինքն է հասկանում թվային վերափոխման հրամայականը։ Որակապես նոր կերպով օպտիմալացվում, ինտեգրվում են տարբեր սարքեր, սարքավորումներ և ենթահամակարգեր՝ թույլ տալով առավել արդյունավետ կառավարում, ավելի բարձր կանխատեսելիություն, ծախսերի ու ռիսկերի նվազեցում՝ ապահովելով բիզնեսի զարգացման համար ավելի հարմարավետ միջավայր և ի վերջո՝ կյանքի որակի բարելավում։ Այս ամենի հետ մեկտեղ առկա են այնպիսի մարտահրավերներ, որոնցում մրցակցությունն առաջնային չէ և որոնց լուծման բանալին ՏՀՏ ոլորտի ու պետության սերտ ու անկեղծ համագործակությունն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր: Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 09:41
Азербайджан шаг за шагом, постепенно выполняет свою задачу: под вывеской делимитации окапывается и будет действовать в соответствии с ситуацией – как и в какой момент ему выгодно. Так член Исполнительного органа РПА, депутат фракции «Честь имею» Тигран Абрамян прокомментировал 168.am заявление командира погранвойск Азербайджана Араза Мамедова о том, что в следующем году в селах Кызыл Гаджили, Хейримли, Неркир Воскепар, Баганис-Айрум будут построены новые погранзаставы.
-
2024-11-21 16:15
21 ноября на перегоне Советакан-Эчмиадзин на неохраняемом переезде автомобиль марки «БМВ» в нарушение правил дорожного движения выехал на железнодорожные пути, не остановившись перед знаком «СТОП». В результате произошло столкновение автомобиля со следующим по перегону тепловозом компании «Южно-Кавказская железная дорога».
-
2024-11-20 19:12
Америабанк примет участие в форуме EngageArmenia2024, который пройдет 23 ноября в Дубае. Форум является динамичной площадкой для предложений, предусмотренных для соотечественников из диаспоры, с возможностью проведения панельных дискуссий и установления новых связей.
-
2024-11-20 10:33
Ситуация с отставками - показуха, а не попытка приведения в соответствие с требованием борьбы с коррупцией правоохранительной системы страны. Почему? Потому что с должности не снят Генеральный прокурор!
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: