Ադրբեջանի հարձակման մասին նամակը հրապարակվել է որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ
Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին հասցեագրված ՀՀ մշտական ներկայացուցչի նոյեմբերի 16-ի նամակը հրապարակվել է որպես ԱԽ պաշտոնական փաստաթուղթ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:
Այն հասանելի է այս հղումով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա. հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ հայկական կողմն ունի 6 զոհ, 13-ը՝ գերեվարվել եբ, տասնյակից ավելի զինծառայողներ էլ այս պահին անհետ կորած են: Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի 16-ից՝ ժամը 18։30-ից, ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել էր:
Պայմանավորվածությունից հետո ադրբեջանական կողմը, սակայն, մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Այսօր՝ ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը: Ժամը 19:30-ից, ըստ ՊՆ հաղորդագրության, կրակը դադարեցվել է, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 16:39
В прошлом месяце отношения Армении и Грузии в торгово-экономической сфере неожиданно осложнились. Армянские экспортёры коньяка и другой алкогольной продукции провели перед грузинским посольством в Ереване несколько протестных мероприятий, обвинив таможенные органы соседней республики в необоснованной задержке десятков фур на границе. Они направлялись в Россию, но оказались под «досмотром с пристрастием» со стороны грузинских таможенников.
-
2025-06-05 16:34
Посол США в Грузии Робин Данниган объявила о своем уходе с дипломатической службы и выходе на пенсию. Заявление об этом появилось на официальной странице посольства США в Грузии в Facebook. Данниган подчеркнула, что ее решение носит исключительно личный характер и не связано с позицией Вашингтона.
-
2025-06-05 16:32
Премьер-министр Никол Пашинян созвонился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом, сообщает пресс-служба главы армянского кабмина.
-
2025-06-05 16:32
В Азербайджане предпринимаются попытки представить законную общественную деятельность Рубена Варданяна, находящегося в бакинской тюрьме, как преступную. Это противоречит основам правового государства, говорится в заявлении его адвоката Авраама Бермана, прокомментировавшего обвинительное заключение по делу подзащитного.