Последние новости

Լևոն Արոնյան․ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, մայրերին ու քույրերին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կայծակնային շախմատի մրցաշարում տարած հաղթանակից հետո Facebook-ի իր էջում հուզիչ գրառում է կատարել ու իր հաղթանակը նվիրել Հայաստանին։

Նա նշել է, որ այս պահին ինչպես աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ, իր մտքերը Հայաստանի հետ են, և ինքն անհամբեր սպասում է այն օրվան, երբ իր ազգը կկարողանա ապրել խաղաղության մեջ:

«Ես ուզում եմ իմ հաղթանակը նվիրել Հայաստանին, իմ բոլոր հայրենակիցներին, նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում Արցախի ու Հայաստանի համար , և նրանց, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար։ Իմ հաղթանակը նվիրում եմ մեր բոլոր հերոսներին և մեր քաջարի քույրերին ու մայրերին»,–գրել է Արոնյանը։

Հայ գրոսմայստերը շեշտել է`քանի դեռ հայ ժողովուրդը հավատում է և ամուր կանգնած է ոտքերի վրա, անմահ է:

Նշենք, որ երեկ Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացված կայծակնային խաղի Tata Steel India Blitz մրցաշարում հաղթել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Արոնյանն ու Հնդկաստանի ներկայացուցիչ Արջուն Էրիգաիսին 11,5-ական միավոր էին վաստակել։ Թայ-բրեյքի 2 պարտիաներում ոչ-ոքի էր գրանցվել: Արմագեդոն պարտիայում հաղթեց Լևոն Արոնյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ