«Դուք դատվելու եք». Արծվիկ Մինասյանը` Անդրանիկ Քոչարյանին և Վահագն Ալեքսանյանին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավորների և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև վեճ սկսվեց, որից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը լքեցին սենյակը։
Նշենք, որ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 13–րդ անգամ առաջադրվել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իշխանության թևը արդեն որերորդ անգամ մանիպուլյացիաներ ու կեղծ տեղեկություններ է տարածում ընդդիմության թեկնածուի հասցեին, որին Քոչարյանը արձագանքեց, թե սուտ է ասում, այնուհետև իրավիճակն էլ ավելի բորբոքվեց, երբ Մինասյանը հայտարարեց, որ Անդրանիկ Քոչարյանը և Վահագն Ալեքսանյան պետք է դատարանի առաջ կանգնեն։
«Ձեր արտահայտության համար, թե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին, հենց հիմա պատասխան եմ պահանջում, հրապարակային հայտարարում եմ` դուք դատվելու եք, և ոչ միայն այս հանցագործության համար։ Պաշտոնապես դիմում եմ դատախազությանը՝ անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, և ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»,-ասաց Մինասյանը։
Ապա «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը հեռացան նիստերի սենյակից։
Ընդդիմադիր պատգամավորների բացակայությամբ քվեարկության դրվեց պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Արթուր Ղազինյանի թեկնածությանը հարցը, և 6 դեմ, 0 կողմ և 0 ձեռնպահ ձայներով Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.