Մհեր Գրիգորյան. Ադրբեջանի հետ դեռևս վերջնական պայմանավորվածություններ այս պահին չունենք
Հարցազրույց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
– Պարոն Գրիգորյան, ծանո՞թ եք առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությանը:
– Այս պահին փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։
– Տեսնում ենք, որ Ադրբեջանի գերնպատակն այս պահին Սյունիքով միջանցք ստանալն է։ Ձեզ նման բան պարտադրո՞ւմ են։
– Ի՞նչ է նշանակում՝ ձեզ պարտադրում են։
– Օրինակ՝ վերջնագիր ներկայացնեն, շանտաժով ճնշեն կամ գուցե գործընկերային մակարդակում առաջարկեն, որ «Խաղաղության համաձայնագրին» և ապաշրջափակմանը հասնելու համար պետք է անպայման միջանցք տրամադրել։
– Ես առաջին օրվանից՝ եռակողմ հանդիպման, և հիմա էլ ասում եմ և վերահաստատում եմ՝ եռակողմ աշխատանքային խումբը գործում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի մանդատի շրջանակներում, որոնցում որևէ խոսք միջանցքի կամ միջանցքային տրամաբանության մասին չկա և գոյություն չունի։ Ըստ այդմ՝ որևէ պարտադրանքի մասին խոսել այն հարթակում, որի մասին Դուք հարց եք տալիս, իմաստ չունի, որովհետև չկա նման բան։
Լավ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից երեք առաջարկ է ստացել, և երեքն էլ ընդունելի է ձեզ համար։ Ծանո՞թ եք այդ առաջարկների բովանդակությանը։
– Դուք նաև ապաշրջափակման հարցերով ձևավորված եռակողմ հանձնաժողովի անդամ եք, կասե՞ք, թե ուր եք հասել այդ քննարկումներում և կարողանո՞ւմ եք ընդհանուր հայտարարի գալ։
– Էս պահին ես չեմ կարող ասել, որ մենք ունենք ընդհանուր հայտարարի եկած իրավիճակ, բայց մենք ունենք մշակված, քննարկված բազմաթիվ տարբերակներ ապաշրջափակման տեխնիկական և փորձագիտական մակարդակում՝ ըստ տեխնիկական հնարավորությունների, բայց դեռևս վերջնական պայմանավորվածություն, թե որոնք են գործելու, այս պահին չունենք։
Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 12:51
В посольстве Армении в Израиле призвали соотечественников к бдительности.
-
2025-06-14 11:24
Секретарь фракции «Честь имею» Тигран Абрамян на своей странице в Facebook прокомментировал обострение ситуации вокруг Ирана и возможные последствия для региона.
-
2025-06-14 11:22
Переговоры между Вашингтоном и Тегераном, касающиеся иранской ядерной программы, утратили свой смысл после израильской атаки. Об этом заявил официальный представитель министерства иностранных дел Исламской Республики Эсмаил Багаи, пишет Tasnim.
-
2025-06-14 11:18
В ходе ответной операции «Истинное обещание III», проведенной Ираном, были поражены три израильские авиабазы, которые использовались в качестве стартовых площадок для ударов по Ирану, сообщил бригадный генерал Ахмади Вахиди, главный советник командующего Корпусом стражей исламской революции, передает Tasnim.