Չարչյանը անձեռնմխելիություն չի՞ ունենա. դատարանը մերժեց ՍԴ դիմելու միջնորդությունը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հարցով ՍԴ դիմելու մասին միջնորդությունը դատարանը մերժեց։
Որոշումը հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։
Նշենք, որ երեկ Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն էր ներկայացրել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ և 35-րդ հոդվածների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին՝ Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգերի բացակայության հիմքով։
Ըստ պաշտպանի՝ Չարչյանն ունի պատգամավորական անձեռնմխելիություն, և պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն ԱԺ համաձայնությամբ։
Նշենք, որ այս ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը պարբերաբար վատանում է, սակայն նա շարունակում է մնալ կալանքի տակ:
Ավելի վաղ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը կալանավորվել էր, որից հետո նրա առողջական վիճակը վատթարացել էր, ու պատգամավորին տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 07:15
Верховный суд Организации Объединенных Наций в своем знаменательном консультативном заключении в среду заявил, что страны могут нарушить международное право, если они не примут мер по защите планеты от изменения климата, а страны, пострадавшие от его последствий, могут иметь право на возмещение ущерба, сообщает Associated Press.
-
2025-07-24 07:08
Восемьдесят семь конгрессменов США (примерно 20% Палаты представителей) направили письмо в администрацию президента Дональда Трампа с призывом поддержать возвращение армян в Нагорный Карабах. Об этом сообщает Армянский Национальный комитет Америки (ANCA).
-
2025-07-24 07:04
Депутат парламентской фракции «Армения» Лилит Галстян прокомментировала статью, опубликованную в журнале Forbes.
-
2025-07-24 06:58
На основании представленного сообщения по факту разжигания национальной ненависти в отношении арцахцев судья Ереванского уголовного суда Самвел Юзбашян постановил возбудить уголовное производство. Об этом пишет адвокат Роман Ерицян.